Ադելինա Սարգսյանը ունի ավելի քան 7 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ։ 2020 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Գործուն զղջալու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու հիմնախնդիրները (իրավահամեմատական վերլուծություն)» թեմայով։

Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քրեական իրավունքը, բժշկական քրեական իրավունքը, նորագույն կենսաբժշկական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունները, թվային քրեական իրավունքը, քրեական քաղաքականությունը և քրեակատարողական իրավունքը։

2020 թվականից դասավանդում է Ռուս-Հայկական համալսարանում, իսկ 2023 թվականից առ այսօր հանդիսանում է նույն համալսարանում գործող ԺԲ.00.05 «Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք» մասնագիտական խորհրդի անդամ։

Our Mission

The mission of the university is to provide high-quality education and foster intellectual growth, critical thinking, and creativity among its students, preparing them for lifelong learning and success in a rapidly changing world.

Alumni

I am grateful for my quality education. The knowledge and experience gained here will accompany us throughout our lives, making us stronger and
prepared for
new challenges.

Elen Kirakosyan

Journalism