Մարինե Նալթակյանը հաշվապահական հաշվառման ոլորտում մասնագիտական փորձ ունեցող մասնագետ է։
2015-2019 թվականներին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ստանալով ճարտարապետության բակալավրի կոչում։
Մասնակցել է հաշվապահական հաշվառման մասնագիտական դասընթացների՝ խորացնելով ոլորտում իր գիտելիքներն ու հմտությունները։
2018-2019 թվականներին աշխատել է «Կվադրա-Իմպեքս» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահի օգնական՝ ձեռք բերելով գործնական փորձ հաշվապահական հաշվառման ոլորտում։