Ֆարմացիա

Մենք առաջարկում ենք ճկուն ծրագիր, որը հնարավորություն է տալիս ստանալ միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն և դեղագործի, դեղագետի որակավորում: 
Մեր դասախոսները հիմնականում արտասահմանյան լավագույն բուհերում վերապատրաստված փորձառու մասնագետներ են, որոնց մի մասը նաև պրակտիկ ոլորտի առաջատար մասնագետներ են և դա հնարավորություն է տալիս նրանց, տեսական գիտելիքների հետ մեկտեղ, ուսանողներին փոխանցել պրակտիկ ոլորտի իրենց հարուստ փորձը:

Ակնարկ

«Դեղագործություն» ուսումնական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ և պրոֆեսիոնալ դեղագործներ, ովքեր կտիրապետեն խորքային, պրակտիկ և տեսական գիտելիքների: Մեր ծրագրի շրջանավարտները կունենան վերլուծական մտածողություն և կկարողանան իրականացնել հետազոտություններ դեղագործության ոլորտում, մշակել նոր դեղամիջոցներ, աջակցել արտադրությանը, ինչպես նաև կարիերան շարունակել գիտահետազոտական կենտրոններում: Մենք ստեղծում ենք համագործակցային միջավայր, որը համապատասխանում է ինչպես որակի ապահովման ազգային, այնպես էլ եվրոպական ստանդարտներին և շուկայի պահանջարկին:

Դասընթացը ուսանողներին առաջարկում է դեղագործական ոլորտի բոլոր անհրաժեշտ գործիքներն ու տեխնիկական հմտությունները ինչպես գործնական, այնպես էլ տեսական գիտելիքներ ձեռք բերելու համար:

Մեր դասախոսները հիմնականում արտասահմանյան լավագույն  բուհերում վերապատրաստված փորձառու մասնագետներ են, որոնց մի մասը նաև պրակտիկ ոլորտի առաջատարներ են և դա հնարավորություն է տալիս նրանց, տեսական գիտելիքների հետ մեկտեղ, ուսանողներին փոխանցել պրակտիկ ոլորտի իրենց հարուստ փորձը: Պարբերաբար անց են կացվում վարպետության դասեր:

Բակալավրի կրթական  ծրագրի վերջին կիսամյակն ամբողջությամբ տրամադրվում է նախաավարտական պրակտիկային, ավարտական աշխատանքի պաշտպանությանը և պետական ավարտական քննություններին:  Պրակտիկայի տևողությունը 8 շաբաթ է, այն անց է կացվում ՀՀ դեղագործարանների տարբեր արտադրամասերում։ Այդ ընթացքում ուսանողը պատրաստում է ավարտական աշխատանքը, որի պաշտպանության համար տրվում է ևս 2 շաբաթ ժամանակ: Ֆարմացիայի  ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի ավարտական աշխատանքների  թեմաները համաքայլ լինեն դեղագործության և առողջապահության  զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

Կարիերա

Կրթական ծրագրի շրջանավարտը կարող են աշխատել հետևյալ ոլորտներում.

  • Դեղագործական արտադրության բնագավառում
  • Դեղատաներում
  • Դեղագործական ընկերություններում և գիտահետազոտական հաստատություններում 
  • Դեղագործական ներկայացուցչություններում
  • ՀՀ առողջապահության նախարարությունում
  • Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում
  • Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում և այլն

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքներ

  • Ունի վերլուծելու, խնդիրներ լուծելու կարողություն (քննադատական ​​մտածողություն)
  • Մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու ունակություն
  • Համակարգչային և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման կարողություն
  • Ունի տեղեկատվությունը կառավարելու կարողություն (արդյունավետորեն որոնել, գտնել, մեկնաբանել, մշակել, վերլուծել և պահպանել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը)
  • Դրսևորում է գիտական հետազոտություններ կատարելու կարողականություն
  • Դրսևորում է որոշումներ կայացնելու կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյունքներ

  • Ներկայացնում է դեղերի, դեղաբույսերի գործարանային և դեղատնային  պատրաստման, որակի ստուգման, ստանդարտավորման, պահպանման, պետական գրանցման, գովազդի, անորակ դեղերի ոչնչացման  ժամանակակից պահանջները և մոտեցումները
  • Մեկնաբանում է դեղերի, դեղաբանական և դեղաբուսական հումքերի որակական և քանակական հետազոտման համար կիրառվող ժամանակակից ֆիզիկաքիմիական մեթոդները (համաձայն տարբեր երկրների դեղագրքերի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթերի) և թունաբանական հետազոտությունների իրականացման եղանակները և նպատակները
  • Ձևակերպում է կլինիկական դեղաբանության սկզբունքները, դեղերի միջազգային դասակարգման պահանջները և մոտեցումները
  • Նկարագրում է քիմիական (անօրգանական և օրգանական) միացությունների կառուցվածքը, հատկությունները  և կարող է բանավոր և գրավոր եղանակներով ներկայացնել տարբերակման մեթոդները, դրանց թունաբանական ազդեցության առանձնահատկությունները
  • Տիրապետում է ֆիզիոլոգիայի և անատոմիայի հիմունքներին և կարող է լուծել առարկայական խնդիրները բանավոր և գործնական եղանակներով
  • Մեկնաբանում է դեղերի, դեղաբույսերի դեղաբանական հատկությունները, կիրառման անհամատեղելիությունը և կենսամատչելիությունը, ներկայացնում ֆարմակոկինետիկայի, ֆարմակոդինամիկայի, ֆարմակոգենետիկայի, կենսատեխնոլոգիայի և այլ հիմնահարցերը, ինչպես նաև կիրառում գիտելիքը դեղատնային պրակտիկայի ընթացքում
  • Տիրապետում է օրգանիզմի սննդային կարիքների և դրանց բավարարող սննդանյութերի, սննդի հիմնական բաղադրիչների (բիոտիկ և աբիոտիկ), թունավորումների, դրանց կանխարգելման ձևերի վերաբերյալ տեղեկատվությանը 
  • Տիրապետում է արտակարգ իրավիճակներում տուժողներին և հիվանդներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, դեղերի մատակարարման և կիրառման հմտություններին
  • Կարող է բժիշկների շրջանում իրականացնել նոր դեղերի, դեղաբույսերի մասին տեղեկատվական աշխատանքներ և դեղերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել բժշկական, դեղագործական ընկերություններին և հանրությանը

Ծրագիր

1-ին կիսամյակԿոդԿրեդիտ
Պարտադիր դասընթացներք  
Հայոց լեզու և տերմինաբանությունBA/Pharm-C0013
Անգլերեն լեզուBA/Pharm-C0033
Հայոց պատմության հիմնահարցերBA/Pharm-C0072
Ընդհանուր և անօրգանական քիմիա BA/Pharm-C0174
Ֆարմացիայի պատմությունBA/Pharm-C0232
Կենսաբանություն BA/Pharm-C0194
Լատիներեն BA/Pharm-C0052
ԲուսաբանությունBA/Pharm-C0213
Ընդհանուր հիգիենա և բնապահպանության հիմունքներBA/Pharm-C0293
ԻնֆորմատիկաBA/Pharm-C0153
ՖիզդաստիարակությունBA/Pharm-C0080
2-րդ կիսամյակ Կոդ Կրեդիտ
Պարտադիր դասընթացներք    
Հայոց լեզու և տերմինաբանություն BA/Pharm-C002 3
Անգլերեն լեզու BA/Pharm-C004 3
Կենսաբանություն BA/Pharm-C020 2
Լատիներեն BA/Pharm-C006 2
Ընդհանուր և անօրգանական քիմիա BA/Pharm-C018 2
Բուսաբանություն BA/Pharm-C022 3
Ֆիզիոլոգիա անատոմիայի հիմունքներով BA/Pharm-C024 4
Բժշկական ֆիզիկա BA/Pharm-C027 3
Օրգանական քիմիա BA/Pharm-C028 4
Մաթեմատիկա և բժշկական ինֆորմատիկա BA/Pharm-C016 2
Ֆիզդաստիարակություն BA/Pharm-C009 0
Ֆիզդաստիարակություն 2

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​