Կառավարում

«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կառավարչական բնույթի տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին:

Ակնարկ

«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կառավարչական բնույթի տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին: Ծրագրին կարող են դիմել բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր ունեն պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին։

Կառավարման բակալավրիատում իրականացվում է ուսանողակենտրոն ուսուցում և ուսումնական ծրագրի իրականացման ընթացքում ուսումնառությունը ապահովվում է հետևյալ մեթոդներով․

  • Դասախոսությունների ունկնդրում և հանձնարարված գրականության ընթերցում
  • Մասնակցություն քննարկումներին
  • Նախագծային աշխատանքներ
  • Ինքնուրույն հետազոտություն և աշխատանքի պաշտպանություն
  • Տնային աշխատանքներ
  • Խմբային աշխատանքներ
  • Բանավոր ներկայացումներ
  • Դեպքերի և օրինակների վերլուծություն
  • Պրակտիկ աշխատանքի կատարում գործատուի հանձնարարությամբ և այլն

Վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև նախաավարտական պրակտիկա, որն իրականացվում է ավարտական աշխատանքի թեմային համապատասխան վայրում։ Նախաավարտական պրակտիկան իրականացվում է ինչպես հանրային կառույցներում, այնպես էլ տարբեր ոլորտներում գործող մասնավոր ընկերություններում:

Բակալավրիատի ծրագիրը յուրացրած ուսանողը կարող է ուսումը շարունակել մագիստրատուրայում՝ ստանալու Կառավարման մագիստրոսի որակավորման աստիճան կամ երկրորդ մասնագիտության մագիստրոսի աստիճան, ինչպես նաև հնարավորություն ունի կրճատված ժամկետներում՝ ստանալու բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան` երկրորդ մասնագիտության գծով։

Կարիերա

Կառավարման բակալավրի որակավորմամբ անձինք ստանում են լայն կարերիայի հնարավորություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են.

  • Մարքեթինգ
  • Մարդկային ռեսուրսներ
  • Օպերացիոն և տեխնոլոգիական մենեջմենթ
  • Խորհրդատվություն մենեջմենթի ոլորտում (քընսալթինգ)
  • Ձեռնարկատիրություն
  • Ֆինանսներ
  • Լոգիստիկա
  • Ինովացիոն մենեջմենթ
  • Կրթության շարունակականություն և այլ։

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքներ

«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի շրջանավարտը դրսևորում է․

  • Քննադատական մտածողություն և ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության, ինքնազարգացման, միջդիսցիպլինար թիմում աշխատելու, մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու և ժամանակի կառավարման հմտություններ           
  • Բարդ խնդիրներ լուծելու կարողունակություն, այդ թվում համակարգչային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման միջոցով, ինչպես նաև  տեղեկատվության կառավարման կարողունակություն (Microsoft Office, STATA/SPSS, Microsoft Project/JIRA, Հայկական ծրագրեր և այլն)

Մասնագիտկան վերջնարդյունքներ

  • Ներկայացնում է տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական ոլորտների կառավարման արդի և հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդները, բիզնեսի և կառավարման ոլորտում հիմնական և այլընտրանքային տեսությունները, հասկացությունները և մոդելները
  • Դրսևորում է ֆինանսական հաշվետվությունները և տվյալները կարդալու, վերջիններս վերլուծելու հմտություններ, տիրապետում է քանակական և որակական հետազոտության մեթոդներին և դրանք կառավարման ոլորտում կիրառելու հմտություններին, պլանավորում և կառավարում է միջոցները՝ նախագծի նպատակների իրականացման համար
  • Վերլուծում է կազմակերպության միկրո և մակրո միջավայրերի տարրերը և դրանց ազդեցությունը կազմակերպության գործունեության վրա (օրինակ՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն), կարող է ընտրել վերլուծության համապատասխան գործիքներ (օրինակ՝ արդյունաբերական ոլորտի, շուկայի, PESTLE և այլն)                                                

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​