Լսարաններ
Համալսարանը հագեցած է բազմազան, լավ կահավորված սրահներով, համաժողովների դահլիճներով և համակարգչային լաբորատորիաներով, որոնք համալրված են անհրաժեշտ սարքավորումներով։






Conference Halls
Եվրասիա Միջազգային Համալսարանը տրամադրում է 30-60 տեղանոց սրահ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ օգտագործման համար: Սրահը լիովին կահավորված է անհրաժեշտ տեխնոլոգիայով և հարմար է ֆորումների, կոնֆերանսների, դասախոսությունների, սեմինար-քննարկումների և այլ միջոցառումների անցկացման համար:
Համալսարանը նաև տրամադրում է 150 տեղանոց դահլիճ՝ արարողությունների և այլ ձևաչափերի միջոցառումների համար: Հատուկ սենյակներ առաջարկվում են՝ միաժամանակյա սեմինարների և դասընթացների անցկացման համար:
Համակարգչային լաբեր
ԵՄՀ բոլոր լսարանները հագեցած են համակարգիչներով և պրոյեկտորներով: Ուսանողները կարող են օգտվել դասասենյակի սարքավորումներից: Բացի այդ, նրանք կարող են օգտվել և՛ լսարանային, և՛ լաբորատոր համակարգիչներից։ Բոլոր համակարգիչները հագեցած են ADSL ինտերնետ կապով։
Վերոնշյալ պայմաններն ապահովված են, որպեսզի ուսանողները կարողանան կատարել իրենց տնային աշխատանքները և անհատական նախագծերը։








EIU Media Lab
EIU Media Lab-ը Եվրասիա միջազգային համալսարանի մեդիագործիքների և ստեղծագործական ուսուցման հարթակն է: Այն նախատեսված է ուսանողների, մասնագետների և ստեղծագործական թիմերի համար, որոնք զբաղվում են մեդիա բովանդակության արտադրությամբ, փորձնական նախագծերով և հետազոտություններով:
EIU Media Lab-ում հասանելի են անհրաժեշտ տեխնոլոգիաներ՝ աուդիո և վիդեո սարքավորումներ, մոնտաժային համակարգեր, ինչպես նաև ստուդիա ձայնագրման և արտադրության համար: Սրանով ապահովվում է միջավայր, որը նպաստում է նորարարական նախագծերի իրականացմանը և մեդիափորձի ձեռքբերմանը:
Լաբորատորիան համագործակցում է նաև համալսարանի այլ ստորաբաժանումների հետ՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն միջոցառումների, սեմինարների և ուսումնական ծրագրերի ընթացքում: