ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
Եվրասիա միջազգային համալսարանը վերջին տարիներին մասնակից է Եվրամիության կողմից համաֆինանսավորվող Տեմպուս և Էրազմուս + կարողությունների զարգացման ծրագրերի:
ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
Դոկտորական կրթության բորեփոխումը Հայաստանում (ARMDOCT)
«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT)
Ընդհանուր տեղեկություն․
- Ծրագրի կոդ՝ 609850-EPP-1-2019-1-AM-EPPKA2-CBHE-SP
- Տևողություն՝ 36 ամիս (2020-2023)
- Բյուջե՝ 962,516.67 եվրո
- Համակարգող՝ Եվրասիա միջազգային համալսարան (ԵՄՀ)
- Կայքէջ՝ armdoct.com
- Ֆեյսբուքյան Էջ՝ facebook.com/armdoct/
- Լինկդին Էջ՝ linkedin.com/company/armdoct
Ծրագրի հակիրճ նկարագիրը․
ARMDOCT ծրագիրը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագիրը նպատակ ունի խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմանը։
Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են․
- Բարձրագույն ուսումնական հաստատությունների և Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) ռազմավարական, ենթակառուցվածքային և մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացում։
- Ազգային նոր քաղաքականության, իրավական փաստաթղթերի մշակում և ԿԳՄՍ կողմից փորձնական ներդրման նպատակով հաստատում։
- Ինստիտուցիոնալ քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում ազգային վերափոխված փաստաղթերի հիման վրա և Դոկտորական կրթության կազմակերպման ձեռնարկի մշակում։
- Դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ Բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների և արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։
Գործընկերներ
Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատություններ, 8 բարձրագույն ուսումնական հաստատություն և 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ՀՀ համագործակիցներ
- Եվրասիա միջազգային համալսարան (ԵՄՀ) (Համակարգող)
- Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀ)
- Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
- Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (ԲՊՀ)
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
- Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան (ՎՊՀ)
- ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (ԻԱՊԻ)
- ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (ԳԿՄԿ)
- ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)
Եվրոպական համագործակից բուհեր
- Պորտուգալիայի կաթոլիկ համալսարան (Պորտուգալիա)
- Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան (Ֆրանսիա)
- Տերամոյի համալսարան (Իտալիա)
- Վիլնիուսի պետական համալսարան (Լիտվա)
Հրապարակումներ
Կայքէջ՝ https://www.armdoct.com/
Միջազգայնացման ներդաշնակության զարգացման ծրագիր (HARMONY)
ԵՄ եւ գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության եւ նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակության զարգացման ծրագիր է (HARMONY)
Եվրասիա միջազգային համալսարանը հանդիսանում է «Հարմոնիա» ծրագրի հայաստանյան գործընկերն ու իրականացնողը՝ համագործակցելով Իսպանիայի Սևիլիայի համալսարանի հետ:
Ծրագրի համակարգող
- Սևիլիայի համալսարան (Իսպանիա)
Ծրագրի գործընկերները
Եվրոպական գործընկերներ
- Բիրմինգհեմի Աստոն համալսարան, (Միացյալ Թագավորություն) ԲԱՀ
- Հռոմի Լա Սապիենցա համալսարան (Իտալիա) ՀԼՍՀ
- Տոմարի Պոլիտեխնիկական ինստիտուտ (Պորտուգալիա) ՏՊԻ
- Սալոնիկի Ալեքսանդրիա տեխնոլոգիական կրթական ինստիտուտ (Հունաստան) ՍԱՏԿԻ
Համագործակցող հաստատություններ Բելառուսից
- Բելառուսի պետական համալսարան
- Բելառուսի սպառողական կորպորացիաների առևտրատնտեսական համալսարան
- Բելառուսի Կրթության և Գիտության Նախարարություն
Համագործակցող հաստատություններ Հայաստանից
- Եվրասիա միջազգային համալսարան-ԵՄՀ
- Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
- ՀՀ Կրթության և Գիտության նախարարություն
Համագործակցող հաստատություններ Ռուսաստանի Դաշնությունից
- Վորոնեժի պետական համալսարան
- Դոնի Ռոստովի հարավային դաշնային համալսարան
- Պենզայի պետական համալսարան
- Մոսկվայի միջազգային գիտատեխնոլոգիական և կրթական ծրագրերի վերլուծական կենտրոն
- ՌԴ-ի Կրթության և Գիտության նախարարություն
Ծրագրի նկարագիրը
HARMONY–ն եռամյա ծրագիր է, որի շրջանակներում հնարավորություն է ընձեռնվում համագործակցել միջազգային առաջատար բուհերի հետ, իրականացնել նորարարական և փոխանակման ծրագրեր: Ծրագրի շրջանակում նախատեսվում է միջազգային գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության մեթոդոլոգիաների մշակում, միջազգային գործունեության միջազգային փորձի ուսումնասիրություն, ՀՀ-ի, ՌԴ-ի և Բելառուսի բուհերի միջազգային գործունեության վերլուծություն, միջազգայնացման ռազմավարության ընդհանուր և հենքային մշակում, ՀՀ-ի, ՌԴ-ի և Բելառուսի բուհերի մասնագետների մասնագիտական որակավորման բարձրացում:
Ծրագրի նպատակը
HARMONY ծրագրի նպատակն է բարձրացնել բարձրագույն կրթության գրավչությունը, բարձրագույն ուսումնական հաստատությունները դարձնել բարձրագույն կրթական համակարգի, հետազոտության և նորարարության բնագավառների իրադարձությունների գերազանցության կենտրոններ` համաշխարհային իրադարձությունների համատեքստում` նշված ոլորտներում ազգային ռազմավարության համաձայն:
Ծրագրի մուտքային և ելքային արդյունքները
Եռամյա այս ծրագիրը ԵՄ և գործընկեր երկրների նշված ոլորտների միջազգայնացման ռազմավարական ծրագրերում իր ներդրումը կունենա միջազգային ցանցի ստեղծմամբ, ակադեմիական եւ հետազոտական նախագծերի, համատեղ ծրագրերի իրականացմամբ եւ կրկնակի (բազմակի) աստիճանի ներդրմամբ: ՀՀ-ում, ՌԴ-ում և Բելառուսում կրթության արդիականցումը, հասանելիությունը և միջազգայնացումը դրական ազդեցություն կունենան միջազգային ակադեմիական հանրության և միջազգային ցանցերի վրա, ինչպես նաև կբարձրացնի բարձրագույն կրթության գրավչությունը:
HARMONY ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի հոկտեմբերին և ավարտվել է 2019 թվականի մարտին:
ԾՐԱԳՐԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Էլեկտրոնային տեղեկագիր 2016
- Էլեկտրոնային տեղեկագիր 2017
- Էլեկտրոնային տեղեկագիր 2017 -2
- Էլեկտրոնային տեղեկագիր 2018
Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը (ASPIRE)
Եվրասիա միջազգային համալսարանը հանդես կգա որպես «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» ծրագրի հայաստանյան կոորդինատոր TEMPUS IV ծրագրի շրջանակներում:http://www.aspire-tempus.eu/
Ծրագրի գործընկերները
Եվրոպական գործընկերներ
- Էջ Հիլլ Համալսարան (Միացյալ Թագավորություն) ԷՀՀ
- Պիրամիդ Գրուպ (Գերմանիա) ՊԳ
- Լիմերիկ տեխնոլոգիայի ինստիտուտ (Իռլանդիա)ԼՏԻ
- Կոսայիսի Տեխնիկական Համալսարան (Սլովակիա) ԿՏՀ
Համագործակցող հաստատություններ Վրաստանից
- Իլյայի պետական համալսարան— Համակարգող –ԻՊՀ
- Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարան-ՇՌՊՀ
- Ախլցխայի պետական մանկավարժական համալսարան- ԱՊՄՀ
- Վրաստանի ասարակայնության հետ Կապերի Ինստիտուտ- ՎՀԿԻ
- Վրաստանի փոստային ռռաքման ասոցիացիա-ՎՓԱԱ,
Համագործակցող հաստատություններ Հայաստանից
- Եվրասիա միջազգային համալսարան-ԵՄՀ
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան-ՀՊՄՀ
- Գորիսի պետական համալսարան-ԳՊՀ
- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա-ՀՀՊԿԱ
- Հույսի կամուրջ
Ծրագրի նկարագիրը
ASPIRE ծրագրի նպատակն է աջակցել առանձնահատուկ կարիք ունեցող անհատների կրթական իրավունքի մատչելիությանը և առօրյա հասարակական կյանքին նրանց ինտեգրմանը, պայքարել առանձնահատուկ կարիք ունեցող անհատների նկատմամբ կիրառվող խտրականության դեմ` Բոլոնիայի գործընթացին և ՄԱԿ-Ի Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիային համապատասխան, արմատավորել հասարակության մեջ իրազեկվածություն և հանդուրժողականություն: Առանձնահատուկ կարիք ունեցող անհատներից քչերն են ստանում լիարժեք կրթություն, քանի որ նրանք օտարվում են հասարակությունից, մի կողմից ոտնահարման, մյուս կողմից ռեսուրսների տրամադրման և ֆիզիկական ադապտացիայի պակասի արդյունքում: Տնային պայմաններում կատարվող դասավանդումը կարող է չհամապատասխանել աշխատանքային կյանքի պահանջներին, ուստի այս անհատները կրթությունից հետո զրկվում են ինքնուրույն կյանք վարելու հնարավորությունից:
Ծրագրի նպատակը
ASPIRE ծրագրի նպատակն է Հայաստանում և Վրաստանում իրականացնել եռաստիճան համապարփակ և կայուն ուսումնական ծրագիր հետևյալ թիրախային խմբերում:
- ՈՒսուցիչ վերապատրաստող մանկավարժներ և դասախոսներ (Համալսարաններ)
- Կառավարություն և Պետական ծառայողներ, Քաղաքականություն մշակողներ (Հանրային Կառավարման մանկավարժներ)
- ՀԿ (Ոչ համալսարանական մանկավարժներ)
Ծրագրի մուտքային և ելքային արդյունքները
Ութ մոդուլներից բաղկացած ուսումնական ծրագիրը (հատուկ կարիքներով ուսանողների համար նախատեսված ներածական (գործնական) մոդուլներ և խորացված մոդուլներ), որը ներառված է համալսարանների, պետական կառավարման ինստիտուտների և հատուկ կարիքների հասարակական կազմակերպությունների ուսումնական ծրագրերում, ապահովում է առավելագույն փոխանցելի ազդեցությունը հասրակության լայն շերտերին:
Յուրաքանչյուր հաստատությունում մշակվել է ներառական մեթոդիստի պատասխանատուի դերը, որը կնպաստի բուհերում հատուկ կարիքներով ուսանողների ինտեգրմանը։
Համալսարանների, հանրային կառավարման ինտիտուտների, նախարարությունների և հասարակական կազմակերպությունների մաս կազմող ռազմավարական նախաձեռնող խմբերի կողմից սահմանվել է Ազգային Իրազեկման Օր:
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՈՒՍԱՆԵԼ ՄԵԶ ՄՈՏ