Հունիսի 3-5-ը ԵՄՀ աշխատակիցները մասնակցում են Երևանում և Թբիլիսում զուգահեռ կազմակերպված «Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար» ԵՄ կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ Micro-GEAR նախագծի հիբրիդային աշխատաժողովին։
Micro-GEAR նախագծի նպատակն է նպաստելու Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում կառուցվածքային բարեփոխումներին, խրախուսելու միկրո-որակավորումների լայն տարածմանը՝ որպես բարձրագույն կրթության արդիականության, որակի և ճկունության բարելավման գործիքի:
Նախագիծը համապատասխանում է Եվրոպական խորհրդի՝ ողջ կյանքի ընթացքում ուսուցման և զբաղվածության համար միկրո-որակավորումների վերաբերյալ առաջարկություններին:
Աշխատաժողովի մասնակիցները հնարավորություն ունեն շփվելու առաջատար փորձագետների հետ, կառուցելու համագործակցային ամուր ցանցեր, պատկերացում կազմելու միկրո-որակավորումների ոլորտային զարգացումներին մասին և մասնակցելու ինտերակտիվ քննարկումների և գործնական հանդիպումների:
Եվրասիա միջազգային համալսարանը նախագծի կոնսորցիումի անդամ համալսարան է։