Բրիտանական խորհրդի «Researcher Connect» ինտենսիվ առցանց դասընթաց

Փետրվարի 3-ից 14-ը ԵՄՀ հետազոտական կենտրոնի ղեկավար Նազելի Նավասարդյանը ի թիվս 25 հայ հետազոտողների, որոնք ներկայացնում էին 10-ից ավելի բարձրագույն կրթական և գիտահետազոտական ինստիտուտներ, մասնակցել է Բրիտանական խորհրդի «Researcher Connect» ինտենսիվ առցանց դասընթացին և հաջողությամբ ավարտել այն:
«Researcher Connect» առցանց դասընթացը
(https://www.britishcouncil.org/…/he…/researcher-connect) Բրիտանական խորհրդի մասնագիտական զարգացման դասընթաց է թե՛ երիտասարդ, թե՛ փորձառու հետազոտողների համար:Այն նպատակ ունի աջակցելու միջազգային, բազմամշակութային ակադեմիական միջավայրում հաղորդակցման գերազանց հմտությունների զարգացմանը՝ միաժամանակ բարձրացնելով առանձին հետազոտողների արդյունավետությունը, ապահովելով իրենց համալսարանների և հետազոտական կենտրոնների մրցունակության բարձրացմանը և միջազգայնացմանը:
Մասնակիցները հնարավորություն են ունեցել կիսվելու մասնագիտական ինտենսիվ դասընթացից ստացած իրենց տպավորություններով ու նորարական գաղափարներով, ինչպես նաև ամրապնդվել են ձևավորված նոր համագործակցային կապերը։

SIN NEC-ի վերապատրաստումն ավարտվեց գործընկերների խորհրդակցությամբ

Բազմազան լսարաններում դասավանդման և վիրտուալ փոխանակման վերապատրաստման ավարտից հետո տեղի ունեցավ SIN NEC-ի գործընկերների խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացքն ու հետագա քայլերը։ Ծրագրի ղեկավարում

Եվրասիա միջազգային համալսարանի և RedRays ընկերության միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր

Եվրասիա միջազգային համալսարանի և RedRays ընկերության միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր` hաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնեսի արդյունավետ կառավարման ոլորտում առկա խնդիրները և մարտահրավերները,

Տրված է #JUST_FAIR ակադեմիական ծրագրի մեկնարկը

Ծրագրի ընթացքում կմշակվի և կներդրվի #արդարադատության #մատչելիության վերաբերյալ նորարարական հետազոտական ​​մոդուլ:  Ծրագիրը կիրականացնի Եվրասիա միջազգային համալսարանը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Հայաստանում #արդարադատության #ոլորտի #բարեփոխումների #մշտադիտարկում ծրագրի