Մասնակցություն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը ներկա գտնվեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում: Հաճախ ենք խոսում ուսանողակենտրոն, փոխներգործուն, մասնագիտական կարողունակություններով կրթության կազմակերպման մասին, այն կրթության, որի ընթացքում իրականացված կրթական ծրագրով որակավորված շրջանավարտը կարողանա բավարարել այսօրվա բծախնդիր գործատուի պահանջները: Այս խնդիրն է այսօր դրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առջև, որը նաև որդեգրել է Եվրասիա միջազգային համալսարանը:
«Իմ մասնակցությունը Իրավագիտության ամբիոնի կողմից այսօր նախաձեռնած «Մակի մոդել»-ով թեմատիկ քննարկմանը՝ «Միջազգային իրավունք» դասընթացի շրջանակներում, այդ մասնագիտության և Երևանի պետական հումանիտար քոլեջ ուսանողների մասնակցությամբ բերեց այն համոզման, որ նոր մեթոդաբանությամբ ուսուցման կազմակերպումը իսկապես արդյունավետ է: Ուսանողները հմտորեն մտնում են դերերի մեջ, առաջանում է փոխներգործուն համագործակցային միջավայր, տեսական գիտելիքը կարողանում են գործնականորեն կիրառել և այլն, որոնք համապատասխանում են գործատուների կողմից առաջադրված պահանջներին: Բուհ-գործատու համագործակցությունը կարող է դրսևորվել նախ և առաջ բուհի շրջանակներում՝ բուհում որոշակի աշխատանքային փորձառություն ձեռք բերելու պարագայում, այնուհետև երբ ուսանողը ուսումնառության ընթացքում մասնագիտական պրակտիկա է անցնում գործատույի մոտ»,- նիստից հետո իր տպավորություններն այսպես բնութագրեց ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը:
Նա հավելեց նաև, որ այսօրվա միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցում է այն համոզմունքը, որ Եվրասիա միջազգային համալսարանը ճիշտ և նպատակայնորեն, համակողմանիորեն հիմնավորված ռազմավարություն է որդեգրել և որ «Այս քննարկման մասնակիցները լիարժեք պատրաստ են անցնելու գործնական աշխատանքի: Ակնկալում եմ համալսարանի մյուս ամբիոնները նույնպես հանդես գան տեսական գիտելիքները բուհի շրջանակներում գործնականորեն զարգացնելու համանման նախաձեռնություններով: Մեր առջև դրված գլխավոր խնդիրը սա է: Շնորհակալություն եմ հայտնում Իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանին տարիներ շարունակ այս ուղղությամբ նպատակային աշխատանքներ տանելու համար»:

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման