Տիգրան Հարությունյան ղեկավարում է ԵՄՀ Լրագրության կրթական ծրագիրը։ Շուրջ 35 տարի աշխատում է Հայաստանի Հանրային ռադիոյում՝ լինելով առաջին ալիքի ձայներից մեկը։ Սովորել է Հայկական Բժշկական Ինստիտուտի բուժական ֆակուլտետում, այնուհետև ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի հեռուստառադիոլրագրության ֆակուլտետը։ Սովորել է նաև Ռուսաստանի հեռուստառադիոաշխատակիցների որակավորման բարձրացման ինստիտուտում, աշխատել «Культура» հեռուստաալիքում, մասնագիտացել Վրաստանի PR ակադեմիայում և ավարտել Բեռլինի մենեջմենթի ինստիտուտի «Կառավարման հմտություններ» դասընթացը:
Հանդիսացել է «Այգ» հեռուստաընկերության գեղարվեստական ծրագրերի տնօրենը, ապա` գործադիր տնօրենը։ Աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում որպես ռուսերեն լեզվով լուրերի խմբագիր, այնուհետև ղեկավարել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի առավոտը» ծրագիրը, մի քանի տասնյակ ռադիո և հեռուստահաղորդումների հեղինակ և վարող: Տիգրան Հարությունյանն աշխատել է Հայկական հեռուստատեսության առաջին և երկրորդ ալիքներում:
Ընդունելության ժամեր` Երկուշաբթի և ուրբաթ, ժամը՝ 14։00-16։00: