2004-2005 թթ.-ին Աննա Խվորոստյանկինան աշխատել է իրավական փորձագետ Ուկրաինայի արդարադատության նախարարության իրավական բարեփոխումների և օրենսդրության մշակման կենտրոնում: 2006-2007թթ. աշխատել է որպես պրակտիկանտ Եվրոպական հանրային իրավունքի կենտրոնում (Աթենք, Հունաստան):
2008 թ.-ից մինչև 2019 թ. Աննա Խվորոստյանկինան աշխատել է «Կիև-Մոհիլա ակադեմիայի» ազգային համալսարանում: 2020 թ. նախաձեռնել է ԲՊՀ միջդիսցիպլինար հետազոտությունների կենտրոնի հիմնադրումը և մինչ 2022 թ. ապրիլը հանդես է եկել վերոնշյալ կենտրոնի հիմնադիր տնօրեն: Ներկայումս նա շարունակում է իր ներդրումը կենտրոնի գործունեությունում՝ որպես ավագ գիտաշխատող:
2017 թ. եղել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի հրավիրյալ դասախոս և դասավանդել է «Սահմանադրական մշակույթներն անցումային փուլում. սահմանադրական արժեքները և ինքնությունները հետխորհրդային տարածաշրջանում» դասընթացը։ 2020-2021 թթ. համատեղ դասավանդել է «Հայաստանի սահմանադրական զարգացումները» դասընթացը Մարտին Լյութեր համալսարանում (Հալլե, Գերմանիա):
Ներկայումս նա նաև համակարգում է Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և մարդու իրավունքներ» մոդուլը Եվրասիա միջազգային համալսարանում:
Աննա Խվորոստյանկինան Կովկասի Եվրոպական ուսումնասիրությունների ասոցիացիայի (AESC) անդամ է: Նա ակտիվ հետազոտական գործունեություն է ծավալում և մասնակցել է միջազգային գիտահետազոտական նախագծերի:
Ընդունելության ժամեր՝ երեքշաբթիից ուրբաթ, ժամը՝ 14։30-16։00: