Արհեստական բանականության (ԱԲ/AI) արագ զարգացման դարաշրջանում կրթական համակարգերն ամբողջ աշխարհում ձգտում են ինտեգրել ժամանակակից թվային տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում:
Այս համատեքստում «SIN NEC» (Sustainability and Internationalization capacities to promote modernisation of Newcomers’ Higher Education in Neighbourhood East Countries) ծրագրի շրջանակում հաջողությամբ իրականացվել է «Virtual Exchange Program on Education, AI Teaching Methods and Green Communication Tools» վիրտուալ փոխանակման միջազգային դասընթացը:
Ծրագիրն իրականացվել է Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ, Հայաստան) և Ալտե համալսարանի (Վրաստան) համատեղ ջանքերով: Դասընթացավարներն էին Էդգար Ամիրխանյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Թամազյանը և Թորնիկե Բակակուրին:
Դասընթացի հիմնական նպատակն էր մասնակիցներին զինել ԱԻ ժամանակակից գործիքներով, որոնք նպաստում են դասապլանավորմանը, ուսումնական նյութերի ստեղծմանը, ինտերակտիվ դասապրոցեսի կազմակերպմանը և «կանաչ» (էկոլոգիական/կայուն) հաղորդակցությանը:
Ծրագիրը ներառել է 6 հիմնական մոդուլ (թեմատիկ հանդիպում):
Էթիկա, պատասխանատվություն և միջմշակութային համագործակցություն
Բացի տեխնիկական հմտություններից, դասընթացն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ԱԻ էթիկական կիրառմանը՝ ակադեմիական ազնվության պահպանմանը, հեղինակային իրավունքներին, տվյալների պաշտպանությանը և կողմնակալության (bias) ու սխալ տեղեկատվության բացահայտմանը: Միջազգային խմբերում աշխատանքը մասնակիցներին հնարավորություն է տվել զարգացնել թվային հաղորդակցման հմտությունները և միջմշակութային համագործակցության հմտությունները:
Գնահատում և հավաստագիր
Մասնակիցները դասընթացի ավարտին ստացել են ԵՄՀ / գործընկեր բուհերի հավաստագրեր: Հավաստագրման համար պահանջվում էր առնվազն 80% մասնակցություն օնլայն հանդիպումներին, ակտիվ ներգրավվածություն, ասինխրոն առաջադրանքների կատարում և ավարտական հետազոտական աշխատանքի (research paper) հանձնում:


