Հունիսի 2-ին Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ հաջողությամբ անցկացվեց «Ժամանակակից մեթոդներ և նորարարական մոտեցումներ անգլերենի դասավանդման մեջ» թեմայով մեկօրյա մասնագիտական վերապատրաստումը։
Միջոցառումը համախմբել էր անգլերենի ուսուցիչների, դասախոսների և կրթության ոլորտի մասնագետների, ովքեր հետաքրքրված են դասավանդման ժամանակակից մեթոդների, նորարարական գործիքների և արդյունավետ մանկավարժական մոտեցումների կիրառմամբ։ Վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու անգլերենի դասավանդման արդի միտումներին, քննարկելու կրթական նորարարությունները, ինչպես նաև ներկայացնելու և վերլուծելու դասավանդման արդյունավետ փորձը։
Վերապատրաստումն անցկացվեց անգլերեն լեզվով և ներառում էր տեսական ու գործնական բաղադրիչներ, որոնք ուղղված էին մասնակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու դասավանդման արդյունավետության բարձրացմանը, վերջում մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։


