Հաջողությամբ իրականացվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները» Ժան Մոնե դասընթացը

Հաջողությամբ ավարտվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները. իրավունք, քաղաքականություն և պետական կառավարում» խորագրով Ժան Մոնե դասընթացը: Այս կրթական նախաձեռնությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ իրավական հետազոտությունների և իրավական եվրոպականացման» Ժան Մոնեի ամբիոնի (2022-2025 թթ.) շարունակությունը:

Ծրագրի հիմնական փուլերը.

Առցանց դասընթացներ (2025 թ. հոկտեմբեր – 2026 թ. հունվար). ԵՄ անդամ երկրների և հարևան պետությունների 12 տաղանդավոր երիտասարդ մասնագետներ խորությամբ ուսումնասիրել են ԵՄ-Արևելյան գործընկերություն հարաբերությունները : Հատուկ ուշադրություն է դարձվել իրավական մոտարկման և ԵՄ աջակցությամբ իրականացվող համակարգային բարեփոխումների խնդիրներին:

Փորձագիտական դասախոսություններ. Դասընթացի շրջանակներում հանդես են եկել հրավիրյալ անվանի փորձագետներ, այդ թվում՝ դոկտոր Դավիթ Բուջիաշվիլին, դոկտոր Լուիզ Ամորիսը և դոկտոր Վալենտինա Գևորգյանը:

Ուսումնական այց Հայաստան (2026 թ. փետրվարի 16-20). 8 մասնակիցներ այցելել են Երևան՝ մասնակցելու բարձր մակարդակի հանդիպումների:

Հանդիպումներ և քննարկումներ. Այցի շրջանակներում մասնակիցները մասնագիտական քննարկումներ են ունեցել ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, դիվանագիտական կորպուսի և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ:

Ակադեմիական համագործակցություն. Ծրագիրը միավորել էր ներկայացուցիչների այնպիսի հեղինակավոր հաստատություններից, ինչպիսիք են Տարտուի, Գլազգոյի, Լյուբլյանայի, Լեյդենի և Սենթ Էնդրյուսի համալսարանները:

Ամբողջական հաշվետվությունը անգլերենով

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման