«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։
ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ կ.գ.թ. Քրիստինե Դանիելյանը, ԵՄՀ Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի ղեկավար Արմինե Ասատրյանը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների համար կազմակերպել էին ինտերակտիվ մասնագիտական ծրագիր՝ առաջադրելով ոլորտի կարևոր թեմաները։
Միջոցառման շրջանակներում քննարկվեցին հարցեր, որոնք անմիջական ազդեցություն ունեն դեղագիտության զարգացման վրա՝ «Դեղագիտություն և դեղարտադրություն՝ որպես շահավետ բիզնես»,«Որակավորված դեղագետի դերը առողջապահության համակարգում»,«Ռևմատոիդ արթրիտների ախտորոշման նոր մեթոդներ»,«Ներկայումս օգտագործվող դեղերի նոր կյանքը»։
Լաբորատոր փորձերի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ ծանոթանալու դեղագիտական գործընթացներին՝ «Եթերային յուղերի ստացում» «Սպիտակուցների քանակային որոշում կաթնամթերքում» թեմաների շուրջ։
Մասնակից ուսանողները փաստում էին, որ միջոցառման շրջանակներում ստացած համապարփակ և գործնական գիտելիքները, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետների հետ հանդիպումները նպաստում են ավելի խորքային ընկալելու դեղագետի դերն ու նշանակությունը:

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման