April 06 2023
340011764 694471229119365 7483321128319125015 n e1689653078786

T-GREEN NATIONAL EDUCATION PROGRAM LAUNCHED

The announcement of the national education program, “Transforming Master’s Education for a Green and Sustainable Future” (T-GREEN), marks a significant milestone for Armenia’s educational landscape. With funding from the European Union and collaboration between the Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia, nine Armenian and four European universities, the National Center for Quality Assurance of Vocational Education, “Bridge of Hope,” and the Erasmus Students Network, the T-GREEN program aims to revolutionize master’s education in Armenia, aligning it with the principles of the EU Green Deal and Sustainable Development Goals.

Educational institutions involved in the initiative have pledged to transition from traditional educational programs to future-oriented, green, and interdisciplinary curricula. The program also seeks to promote student mobility and foster the implementation of cooperative educational initiatives.

Taking on the role of coordinator, the National University of Architecture and Construction of Armenia, in collaboration with the co-coordinator, the Eurasia International University, which has already played a key role in a similar national educational program, will spearhead the efforts.

During the virtual inauguration, Deputy Minister of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia, Artur Martirosyan, extended a warm welcome to all program participants and representatives from European universities. He emphasized the Ministry’s commitment to supporting the program’s reforms and goals, which have been collectively established.

Notably, the Deputy Minister highlighted the importance of enhancing the capabilities of professors, researchers, and national policymakers in integrating the EU Green Deal and Sustainable Development Goals into policy development and educational content. The emphasis is also placed on creating effective and progressive educational programs.

Representatives from the European side expressed their enthusiasm for selecting Armenia’s application from numerous submissions, acknowledging the program’s innovative approach and the diversity of participating institutions, as well as its relevance and objectives.

Arevik Ohanyan, the head of strategic projects at Eurasia International University and the co-coordinator of the project, then presented a comprehensive overview of the program to all attendees. This presentation covered the planned tasks for the upcoming years and the envisioned changes, emphasizing the importance of collaborative efforts in achieving the program’s objectives.

April 06 2023
340011764 694471229119365 7483321128319125015 n e1689653078786

ՄԵԿՆԱՐԿԵՑ T-GREEN ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Ազդարարվեց մագիստրոսական կրթության փոխարկեպումը՝ հանուն կանաչ և կայուն ապագայի (T-GREEN) ազգային կրթական ծրագրի մեկնարկը:

Եվրոպական միության ֆինանսավորմաբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի 9 և եվրոպական 4 բուհ, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), «Հույսի կամուրջ»-ը, Erasmus Students Network-ը մեկտեղելու են իրենց ջանքերը փոխակերպելու մագիստրոսական կրթությունը Հայաստանում՝ ԵՄ կանաչ գործարքի և կայուն զարգացման նպատակներին համահունչ:

Կրթական հաստատությունները պատրաստակամ են ապահովելու ավանդական կրթական ծրագրերի անցումը ապագամետ, կանաչ և միջդիսցիպլինար ծրագրերի, ինչպես նաև խթանել ուսանողների շարժունությունը և զարգացնել համագործակցային կրթական ծրագրերի ներդրումը։

Ծրագրի համակարգողը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն է, իսկ համահամակարգողը Եվրասիա միջազգային համալսարանը, որն արդեն նմանատիպ երկրորդ ազգային կրթական ծրագրի առանցքային դերակատարն է: Եվրասիա միջազգային համալսարանի համահամակարգման աշխատանքները կղեկավարի ԵՄՀ ռազմավարական նախագծերի ղեկավար Արևիկ Օհանյանը:

Բացման օնլայն հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջնուեց ծրագրի բոլոր մասնակիցներին, եվրոպական բուհերի ներկայացուցիչներին և ընդգծեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցել իրականացնելու այն բոլոր բարեփոխումներն ու ծրագրից բխող նպատակները, որոնք սահմանել են միասին:

Փոխնախարարը կարևորեց բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների և հետազոտողների, ազգային քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացումը՝ քաղաքականության և կրթական բովանդակության զարգացման ընթացքում ԵՄ Կանաչ գործարքի և Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, ինչպես նաև վերջնարդյունքահեն կրթական ծրագրերի զարգացման ուղղությամբ։

Եվրոպական կողմի ներկայացուցիչները նշեցին, որ հարյուրավոր հայտադիմումներից են ընտրել Հայաստանի հայտը՝ հաշվի առնելով կրթական ծրագրի նորարաությունն ու մասնակիցների ընդգրկուն աշխարհագրությունը, սահմանած նպատակներն ու արդիականությունը:

Այնուհետև Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական նախագծերի ղեկավար, ծրագրի համահամակարգող Արևիկ Օհանյանը բոլոր մասնակիցներին ներկայացրեց ծրագրի ամբողջական դրույթները, առաջիկա տարիների անելիքներն ու նախատեսվող փոփոխությունները, որոնց պետք է հասնել համատեղ ջանքերով: