ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

“Որակը երբեք պատահականություն չէ, այն ուղղորդված նախաձեռնությունների, անկեղծ ջանքերի, խելացի ու հմուտ կառավարման, բազում այլընտրանքների միջև իմաստուն ընտրության արդյունք է:” Ուիլյամ Ֆոսթեր

Որակի ապահովման ներքին համակարգ

Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապահովման կենտրոնը Համալսարանի ստորաբաժանումներից է, որը ՀՀ օրենսդրությամբ, Համալսարանի ու սեփական կանոնադրությամբ, ինչպես նաև այլ ներքին վարչական որոշումներով նախատեսված դեպքերում իրականացնում է ներքին որակի ապահովման գործառույթներ` ներառելով հետազոտական, կրթական ու կառավարման մեթոդական գնահատման բնագավառները և նպաստելով համալսարանի որակի անընդհատ կատարելագործմանը:

Կենտրոնի հիմնական նպատակներն են.

  • նպաստել առաջարկվող կրթական ծրագրերի և շնորհվող որակավո­րումների` եվրոպական և ազգային չափորոշիչներին և ուղենիշներին համապատասխանեցմանը,
  • նպաստել համալսարանում հաշվետողականության և որակի մշակույ­թի տարածմանը,
  • որակի արտաքին գնահատման նպատակով ստեղծել մեթոդական, կազմակերպական, տեխնիկական և տեղեկատվական հիմք,
  • նպաստել բուհի առաքելության և ռազմավարական նպատակների իրականացմանը:

Արտաքին գնահատում

2015 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից, իսկ որոշումը հաստատվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից։ Հավատարմագրումն իրականացվել է ազգային և եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան և հավավատարմագիրը վկայում է համալսա­րանի գործունեության համապատասխանությունը նշյալ չափանիշներին (European Standards and Guidlines)։ Հավատարմագրման հանձնաժողովի 2015թ-ի նոյեմբերի 3 N17 որոշմամբ Եվրասիա միջազգային համալսարանին շնորհվել է Պետական հավատարմագրման
ՎԿԱՅԱԿԱՆ N14, Հրաման N959 — Ա/Ք, 16 նոյեմբերի, 2015։

Որակի ապահովման ուղեցույց

ԵՄՀ որակի ապահովման ուղեցույցի նպատակն է սահմանել ԵՄՀ որակի կառավարման համակարգի հիմնական մոտեցումները, որակի քաղքականությունը, գործընթացներն ու մեխանիզմները: Ուղեցույցը նախատեսված է ԵՄՀ վարչական աշխատակիցների, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի, ուսանողների և այլ շահակիցների համար:

ԵՄՀ Որակի ապահովման ուղեցույցը կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ։

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ