ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ (ԿԱՌԱՎԱՐՈՒՄ)
Ընդհանուր նկարագիր
Հավատարմագրման տարեթիվը
13.03.2002 թ.
Շնորհվող որակավորումը
Կառավարման մագիստրոս
ԿԾ նպատակը
Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով Կառավարում բակալավրը կատարում է հետևյալ գործառնությունները`
- ստացված գիտելիքների հիման վրա կառավարչական բնույթի վերլուծություններ,
- տեղեկացված է կառավարչական բնույթի մասնագիտական գրականությանը,
- կարող է մասնակցել կազմակերպության պլանավորման, կազմակերպման, ղեկավարման և վերահսկման գործընթացներին,
- ունակ է ուսումնասիրել կազմակերպությունը՝ բացահայտելով կազմակերպության թույլ օղակները և դրանք ենթարկել սանացիայի,
- կարող է իրականացնել կազմակերպության աշխատակազմի արդյունավետ կառավարում,
- տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով իրականացնում է կառավարչական բնույթի գործունեություն։
ԿԾ խնդիրները
- ապահովել կազմակերպության արդյունավետության բարձրացում,
- փորձարարական-հետազոտական գործունեության` վիճակագրական տեղեկատվության ընդհանրացում,
- գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում և իրականացում,
- կառավարչական բնույթի տեղեկատվության հավաքագրման, մշակման և կիրառման գործընթացներ,
- կազմակերպությունում կոնֆլիկտների, սթրեսների և որոշումների կայացման կառավարում
Ընդունելության պահանջներ
Դիմորդն ունի պետական նմուշի փաստաթղթով հաստատված որոշակի աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթություն։
Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))
ԿԾ շրջանավարտը կարող է աշխատել. Կառավարչական բնույթ պարունակող յուրաքանչյուր պետական և մասնավոր կազմակերպություններում
Ո՞վ կարող է դիմել.
Պետականորեն հավատարմագրված մագիստրոսական ծրագրերում կարող են ներգրավվել բակալավրիատի ցանկացած մասնագիտություն ունեցող այն անձինք, ովքեր ցանկանում են.
- խորացնել մասնագիտական բազային գիտելիքները,
- ձեռք բերել նոր մասնագիտություն,
- վերապատրաստվել, ձեռք բերել աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ:
Որո՞նք են ԵՄՀ մագիստրոսական ծրագրերի առանձնահատկությունները.
- անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին, անհատական կարիերայի զարգացման հնարավորությունների պլանավորում, խորհրդատվություն,
- պրակտիկ աշխատողների կողմից դասավանդում,
- աշխատանքային շուկայի պահանջներից բխող կրթական ծրագրեր,
- հաճախակի հանդիպումներ տարբեր ոլորտների հաջողակ ներկայացուցիչների հետ,
- կրթաթոշակներ ստանալու և արտասահմանյան բուհերում կրթությունը շարունակելու հնարավորություն (մասնավորապես Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում),
- աշխատանքի և կրթության համատեղման հնարավորություններ (դասերը կազմակերպվում են ոչ աշխատանքային ժամերին և շաբաթ օրերին):
Մասնագիտացումներ
ԿԾ մասնագիտացումները |
Ուսումնառության վերջնարդյունքները |
Կառավարում |
|
Էլեկտրոնային բիզնեսի կառավարում
|
|
Հյուրընկալության կառավարում |
|
Նախագծերի կառավարում |
|
Դասավանդվող առարկաներ
ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Համակարգչային տեխնոլոգիաները կառավարման մեջ
- Համաշխարհային տնտեսություն
- Կոորպորատիվ կառավարման արդի հիմնահարցեր
- Զբոսաշրջության գործի հիմունքներ
- Ներդրումային քաղաքականություն
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Ծախսերի հաշվապահություն
- Ծրագրերի կառավարում 2
- Ֆինանսական կառավարում 2
- Ձեռնարկատիրության հիմունքներ
- Կառավարչական հմտություններ բիզնեսի ոլորտում
- Կառավարչական հմտությունները հանրային կառավարման ոլորտում
- Մարքեթինգի կառավարում
ԸՆՏՐՈՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Էլեկտրոնային բիզնես և կոմերցիա
- Գործառնությունների կառավարում և լոգիստիկա
- Ծառայությունների ոլորտի մենեջմենթ
- Հյուրանոցային գործի հիմունքներ
- Ձեռնարկ. տնտեսական անվտանգության հիմունքներ
- Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն
Դիմելու ընթացակարգ
- Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է ամեն տարի մայիսի 5-ից օգոստոսի 20-ը:
- Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
- Նոր մասնագիտություն ընտրած դիմորդները հանձնում են ընդունելության քննություն` ընտրված մասնագիտության բակալավրի ավարտական քննության ծրագրով:
- Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցույթով` մրցութային հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Համակարգչային գիտելիքների, հատկապես Windows, Word, Excel և Internet ծրագրերի, անգլերեն կամ ռուսաց լեզվի տիրապետումը պարտադիր է բոլոր դիմորդների համար (համապատասխան առարկայի գծով դիմորդները հանձնում են թեստեր):
Անհրաժեշտ փաստաթղթեր
- դիմում-հայտ /ներբեռնել/
- դիմում ԵՄՀ ռեկտորի անունով
- բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները
- երաշխավորագիր նախկին ուսումնական հաստատությունից կամ աշխատավայրից (եթե դիմորդն աշխատում է, իսկ զինվորական ծառայությունից զորացրվածները երաշխավորագիր չեն ներկայացնում)
- 6 լուսանկար (3×4 չափի)
- հրատարակված աշխատությունների ցանկ
- մասնագիտությունը փոխելու մասին գրավոր հիմնավորում
- անձնագրի պատճենը
- Փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիր
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ