ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ (ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ)

Ընդհանուր նկարագիր

Հավատարմագրման տարեթիվը

13.03.2002 թ.

Շնորհվող որակավորումը

«Իրավագիտություն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է`պատրաստել բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում ` գիտավետազոտական և մանկավարժական պատրաստվածություն պահանջող գործունեություն, ունեն հայեցակարգային մտածողություն, կարող են բացահայտել մասնագիտացման բնագավառի իրավական կարգավորման հետ առընչվող հիմնախնդիրները, իրավունքի ու քաղաքականության ցարգացման միտումները, ներկայացնել հիմնավորված առաջարկություններ օրենսդրությանը և կառավարմանը վերաբերող տարբեր հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, տրամադրել որակյալ իրավաբանական խորհրդատվություն, օպերատիվ և արդյունավետ պայքարել իրավախախտումների դեմ:

ԿԾ խնդիրները

Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ ռազմավարությունից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`

Կրթություն

  1. Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
  2. Տրամադրել բազմակողմանի իրավական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավագիտության ոլորտում խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական գործունեություն իրականացնելու համար
  3. Զարգացնել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
  4. Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա` որպես հայեցակարգային մտածողություն ունեցող հասարակության անդամի ձևավորմանը:
  5. Խորացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:

Հետազոտություն

  1. Ապահովել ուսանողների կողմից մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրին համապատասխան ինքնուրույն գիտահետազոտական և նորարարական աշխատանքների իրականացմանը:

Հանրային ծառայություն

  1. Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավվելով նրանց իրավաբանական կլինիկայի միջոցով արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին:

Ընդունելության պահանջներ

Դիմորդն ունի պետական նմուշի փաստաթղթով հաստատված որոշակի աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթություն։

Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))

ԿԾ շրջանավարտը կարող է աշխատել որպես իրավունքի բնագավառի մասնագետ` դասախոս, գիտաշխատող, դատարանների և իրավապահ մարմինների աշխատակից, խորհրդատու, փորձագետ, քաղաքացիական ծառայող, զբաղեցնել այլ պաշտոններ իրավապահ մարմինների համակարգում, պետական կառավարման օղակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում:

Ո՞վ կարող է դիմել.

Պետականորեն հավատարմագրված մագիստրոսական ծրագրերում կարող են ներգրավվել բակալավրիատի ցանկացած մասնագիտություն ունեցող այն անձինք, ովքեր ցանկանում են.

  • խորացնել մասնագիտական բազային գիտելիքները,
  • ձեռք բերել նոր մասնագիտություն,
  • վերապատրաստվել, ձեռք բերել աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

Որո՞նք են ԵՄՀ մագիստրոսական ծրագրերի առանձնահատկությունները.

  • անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին, անհատական կարիերայի զարգացման հնարավորությունների պլանավորում, խորհրդատվություն,
  • պրակտիկ աշխատողների կողմից դասավանդում,
  • աշխատանքային շուկայի պահանջներից բխող կրթական ծրագրեր,
  • հաճախակի հանդիպումներ տարբեր ոլորտների հաջողակ ներկայացուցիչների հետ,
  • կրթաթոշակներ ստանալու և արտասահմանյան բուհերում կրթությունը շարունակելու հնարավորություն (մասնավորապես Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում),
  • աշխատանքի և կրթության համատեղման հնարավորություններ (դասերը կազմակերպվում են ոչ աշխատանքային ժամերին և շաբաթ օրերին):

Ընդհանրական վերջնարդյունքներ

  • Դրսևորում է վերացական մտածողություն, վերլուծելու, սինթեզելու և խնդիրների լուծման (քննադատական մտածողություն) կարողունակություն
  • Դրսևորում է ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
  • Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
  • Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
  • Դրսևորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
  • Դրսևորում է մասնագիտական թեմաներով ոչ մասնագետների հետ շփման կարողունակություն
  • Դրսևորում է բազմաձևության և բազմամշակութայնության ընդունման կարողունակություն և հարգանք
  • Դրսևորում է գիտական հետազոտություններ կատարելու կարողականություն
  • Դրսևորում է ինքազարգացման կարողունակություն
  • Դրսևորում է նորարարական մտածողություն և նորարարական գործունեություն ծավալելու կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյուքներ

  • Ունի սահմանադրաիրավական, վարչաիրավական, ընտրական և հարկային ոլորտների կարգավորմանը վերաբերող արդիական, տեսական խորացված գիտելիքներ, ոլորտում առկա նորագույն տեսությունների, հայեցակարգերի խոր իմացություն
  • Քննարկում է տարբեր երկրների իրավական համակարգերի ընդհանրություններն ու առանձնահատկությունները, համեմատական-իրավական հետազոտությունների իրականացման մեթոդական հիմքը
  • Բացատրում է ՀՀ սահմանադրական կարգավորման համակարգը և հասարակական հարաբերությունների
    սահմանադրականացման հիմնախնդիրները
  • Կիրառում է մասնագիտական գործունեության ընթացքում ժամանակակից գիտահետազոտական մեթոդները
  • Գործնականում կիրառում է սահմանադրական, վարչական և ընտրական իրավունքի ոլորտներում նոր և անծանոթ իրավիճակներում կոնկրետ գործնական իրավական բարդ խնդիրների լուծման կառուցակարգերը, առաջադրում նորարարական գաղափարներ
  • Ընդունում է մասնագիտական (սահմանադրական, վարչական, հարկային և այլն) ոլորտում հիմնավորված իրավաբանական որոշումներ և փաստաթղթային ձևակերպում տալիս իրավաբանական գործով ընդունված որոշմանը
  • Ունի քաղաքացիական, գործարարական, մրցակցային և աշխատանքային իրավունքի ոլորտի կարգավորմանը վերաբերող արդիական, տեսական խորացված գիտելիքներ, ոլորտում առկա նորագույն տեսությունների, հայեցակարգերի խոր իմացություն
  • Գործնականում կիրառում է քաղաքացիական իրավունքի և դատավարության ոլորտներում նոր և անծանոթ իրավիճակներում կոնկրետ գործնական իրավական բարդ խնդիրների լուծման կառուցակարգերը, առաջադրում նորարարական գաղափարներ
  • Կիրառում է սահմանադրաիրավական բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտեր, իրացնում նյութական և ընթացակարգային իրավունքի նորմեր, ինքնուրույն մշակում իրավական փաստաթղթեր
  • Ունի քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական ոլորտների կարգավորմանը վերաբերող արդիական, տեսական խորացված գիտելիքներ, ոլորտում առկա նորագույն տեսությունների, հայեցակարգերի խոր իմացություն
  • Ունի միջազգային և եվրոպական իրավունքի ոլորտների կարգավորմանը վերաբերող արդիական, տեսական խորացված գիտելիքներ, ոլորտում առկա նորագույն տեսությունների, հայեցակարգերի խոր իմացություն
  • Ներկայացնում է մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանության հիմնախնդիրները, արդ թվում՝ մարդու իրավունքների եվրոպական կառուցակարգերը (մեխանիզմները)
  • Մշակում է միջազգային կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված մոտեցումներ
  • Մեկնաբանում է միջազգային և եվրոպական իրավունքի ոլորտների իրավական նորմերը, նախադեպերն ու սկզբունքները, ինչպես նաև վերլուծում դրանց հետ կապված իրավական բարդ վեճերը
  • Տրամադրում է միջազգային-իրավական և եվրոպական-իրավական հիմնախնդիրների վերաբերյալ որակյալ խորհրդատվություն
  • Վերլուծում, մեկնաբանում և համեմատում է ազգային օրենսդրությունը, վերազգային և միջազգվային իրավական սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև գնահատում տարբեր ոլորտների միջազգային փաստաթղթերի իմպլեմենտացիայի վիճակը Հայաստանի Հանրապետությունում

Մասնագիտացումներ

Մասնագիտացումներ.

  • Սահմանադրական իրավունք, իրավունքի և պետության տեսություն
  • Քաղաքացիական իրավունք և դատավարություն
  • Քրեական իրավունք և դատավարություն
  • Միջազգային և եվրոպական իրավունք

Դասավանդվող առարկաներ

ՊԱՐՏԱԴԻՐ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Իրավունքի և պետության տեսության հիմնախնդիրները
  • Իրավունքի սոցիոլոգիա
  • Իրավական գրավոր
  • Միջազգային մարդասիրական իրավունք
  • Եվրոպական միության ինստիտուտները և ընթացակարգերը
  • Մասնագիտական անգլերեն
  • Իրավունքի և պետության տեսության հիմնախնդիրները
  • Իրավունքի սոցիոլոգիա
  • Իրավաբանական գրագրություն
  • Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթ
  • Համեմատական սահմանադրական իրավունք
  • ՏՀՏ-ն մասնագիտական խնդիրներում
  • Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գործիքակազմ
  • Իրավունքի փիլիսոփայություն
  • Իրավաստեղծ գործունեության հիմունքներ
  • Սահմանադրական վերահսկողությունը ՀՀ-ում
  • ՏՀՏ-ն մասնագիտական խնդիրներում
  • Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գործիքակազմ
  • Իրավունքի փիլիսոփայություն
  • Միջազգային առևտրային իրավունք
  • Պատասխանատվությունը միջազգային իրավունքում
  • Ապացույցների տեսությունը քրեական դատավարությունում
  • Հանցագործությունների որակման գիտական հիմունքներ
  • Քրեական իրավունքի և դատավարության հիմունքներ
  • Բռնությամբ կատարվող հանցագործություններ
  • Նախաքննության հիմնախնդիրները քրեական դատավարությունում
  • Բլանկետային դիսպոզիցիայով կոռուպցիոն հանցագործությունների որակման և կանխարգելման հիմնախնդիրները hիմնախնդիրները ՀՀ-ում և այլ առարկաներ

ԸՆՏՐՈՎԻ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Քաղաքացիական իրավունքի և դատավարության հիմունքներ
  • Վարչական դատավարության արդի խնդիրներ
  • Ապահովագրական իրավունք
  • Մրցակցային իրավունք
  • Արտապայմանագրային պարտավորություններ
  • Արբիտրաժային վարույթ
  • Կատարողական վարույթը ՀՀ-ում
  • Իրավական ծառայությունը կազմակերպություններում
  • Աշխատանքային վեճեր
  • Քրեական գործերում նախադեպային իրավունքի կիրառման խնդիրները
  • Պատժի և արդարացման հարցեր
  • Օպերատիվ հետախուզական գործունեությունը ՀՀ-ում
  • Դատաբժշկական փորձաքննության հարցերՏ
  • նտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ
  • «Քրեական դատավարություն բարելավման խնդիրներ» և այլ առարկաներ


Դիմելու ընթացակարգ

  1. Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է տվյալ տարվա օգոստոսի 20-ը:
  2. Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
  3. Նոր մասնագիտություն ընտրած դիմորդները հանձնում են ընդունելության քննություն` ընտրված մասնագիտության բակալավրի ավարտական քննության ծրագրով:
  4. Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցույթով` մրցութային հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Համակարգչային գիտելիքների, հատկապես Windows, Word, Excel և Internet ծրագրերի, անգլերեն կամ ռուսաց լեզվի տիրապետումը պարտադիր է բոլոր դիմորդների համար (համապատասխան առարկայի գծով դիմորդները հանձնում են թեստեր):

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • դիմում-հայտ /ներբեռնել/
  • դիմում ԵՄՀ ռեկտորի անունով
  • բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները
  • երաշխավորագիր նախկին ուսումնական հաստատությունից կամ աշխատավայրից (եթե դիմորդն աշխատում է, իսկ զինվորական ծառայությունից զորացրվածները երաշխավորագիր չեն ներկայացնում)
  • 6 լուսանկար (3×4 չափի)
  • հրատարակված աշխատությունների ցանկ
  • մասնագիտությունը փոխելու մասին գրավոր հիմնավորում
  • անձնագրի պատճենը
  • Փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիր

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ