ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հետազոտության և զարգացման կենտրոնի աշխատանքները
Եվրասիա միջազգային համալսարանում գործում է «Հետազոտության և զարգացման» կենտրոնը, որի հիմնական նպատակներն ու գործառույթներն են.
- կատարված հետազոտությունների վերաբերյալ տպագրել գիտամեթոդական աշխատանքներ
- համագործակցել հետազոտություններ իրականացնող տեղային և միջազգային հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ` ուսանողների և դասախոսների համար ապահովելով գիտահետազոտական աշխատանքներով զբաղվելու տարաբնույթ հնարավորություններ
- զարգացնել ուսանողների, դասախոսների և աշխատակազմի հետազոտական հմտությունները, տրամադրել խորհրդատվություն
- ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմին տեղեկատվություն տրամադրել ներբուհական, ինչպես նաև հանրապետական և միջազգային գիտահետազոտական աշխատանքներով զբաղվելու, վերապատրաստվելու հնարավորությունների մասին
- նպաստել ուսումնական ծրագրերի, ուսանողների ավարտական աշխատանքների շրջանակներում հետազոտությունների իրականացմանը և այլն:
Եվրասիա միջազգային համալսարանի կրթական սկզբունքներից մեկն այն է, որ բուհի յուրաքանչյուր ուսանող պետք է ունենա հետազոտական հմտություններ և կարողանա գրագետ իրականացնել հետազոտություններ: Այս նպատակով բուհում պաշտպանվող յուրաքանչյուր կուրսային, դիպլոմային, մագիստրոսական աշխատանք հետազոտական է (այն չի կարող լինել միայն տեսական): Այս հարցում մեր ուսանողներին դասընթացների, սեմինարների, անհատական խորհրդատվության միջոցով օգնում է բուհի «Հետազոտության և զարգացման» կենտրոնը:
ԵՄՀ «Հետազոտության և զարգացման» կենտրոնը հետազոտական ծրագրերի նախագծման և իրականացման ընթացքում համագործակցում է բուհի ստորաբաժանումների հետ: Ունի խորհդատվական ծառայություն, որը, հիմնականում, տրամադրվում է բուհի ուսանողներին և դասախոսներին հետազոտական աշխատանքներ իրականացնելիս, սակայն, կարող է տրամադրվել հետազոտությունների գրագետ իրականցմամբ հետաքրքրված յուրաքանչյուր անհատի: Կենտրոնը հնարավորություն ունի արտաքին կապեր ստեղծելու և համագործակցելու նաև կազմակերպությունների հետ: Կենտրոնի էլ. փոստն է research.center@eiu.am:
Local Roots of Global Peace: International Junior Scholar Conference
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ