ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐ

Եվրասիա Միջազգային Համալսարանը Մասնագիտական Կրթության ՈրակիԱպահովման Ազգային Կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից հավատարմագրման հանձնաժողովի № 30, 27․11․2018 թ․-ի որոշմամբ 4 ստացել է պետական հավատարմագիր։ հավատարմագիրը հավաստում է որակին միտված մասնագիտական կրթական ծառայություններ մատուցելու ԵՄՀ ուղենիշը։

Փորձաքննություն իրականացրած փորձագետները՝

Քրիստինե Սողիկյան՝ ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ /խմբի ղեկավար/,

Մստիսլավ Սոխա՝ Վարշավայի համալսարանի պատվավոր ֆրոֆեսոր, Լեհաստանի հավատարմագրման կոմիտեի խորհրդատվական խորհրդի անդամ, Հունգարական հավատարմագրման կոմիտեի միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ, Լեհաստանի հավատարմագրման կոմիտեի բարձրագույն կրթության փերձագետ,  տնտեսագիտության դոկտոր,

Մարիամ Մոմջյան՝ Երևանի պետական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,

Ջոն Հայրապետյան՝ Հայ-ռուսական և Հայաստանում ֆրանսիական համալսարանների դասախոս, իրավագիտության թեկնածու,

Արմինե Խրոյան՝ ՀՊՄՀ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի ուսանող։

ԿԳ նախարարի կողմից հավատարմագրման վկայականի հաստատման հրամանի համարը,տարին, ամիսը ամսաթիվը՝ № 102-Ա/շ, 12․02․2019թ․

Հավատարմագրման ժամկետը՝ 4 տարի

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ