Մարիամ Ջիլավյանը ղեկավարում է Եվրասիա միջազգային համալսարանի որակի ապահովման (ՈԱ) կենտրոնը, կառավարման ամբիոնի ասպիրանտ է։ 

Մ Ջիլավյանը 2014-2019 թթ. սովորել է ԵՄՀ-ում՝ ստանալով Կառավարման բակալավրի, այնուհետև նաև մագիստրոսի աստիճան: Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում սովորել է Լիտվայի Միկոլաս-Ռոմերիս համալսարանում (Լիտվա), ինչպես նաև որպես հետազոտող և գիտայցելու վերապատրաստվել Կրակովի Յագելոնյան համալսարանում (Լեհաստան):  

Մ․ Ջիլավյանն ապահովում է ԵՄՀ Որակի կառավարման համակարգի ներդրումն ու շարունակական բարելավումը, ինչպես նաև համակարգում համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման աշխատանքները։ Էրազմուս+ կարողությունների զարգացման և փոխանակման տարբեր ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել է Եվրոպական լավագույն բուհերում՝ բարձրագույն կրթության կառավարման, կրթության և հետազոտության միջազգայնացման, որակի ապահովման և այլ թիրախային թեմաների շուրջ։ Ներգրավված է միջազգային տարատեսակ նախագծերում, համա-համակարգում է Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման նախագիծը: 2019-2022 թվականներին ՀՀ-ում համակարգել է LION (Learning Inside Out Network) միջազգային կրթական-հետազոտական ծրագիրը, որը հիմնադրվել և ղեկավարվում է ԱՄՆ Ստոունհիլ համալսարանի Քաղաքագիտության և միջազգային կապերի ամբիոնի կողմից։ 

Ընդունելության ժամեր` Երեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 14։30-16։30 

Our Mission

The mission of the university is to provide high-quality education and foster intellectual growth, critical thinking, and creativity among its students, preparing them for lifelong learning and success in a rapidly changing world.

Alumni

I am grateful for my quality education. The knowledge and experience gained here will accompany us throughout our lives, making us stronger and
prepared for
new challenges.

Elen Kirakosyan

Journalism