ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ (ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ)
Ընդհանուր նկարագիր
Հավատարմագրման տարեթիվը
13.03.2002 թ.
Շնորհվող որակավորումը
«Իրավագիտություն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է`պատրաստել բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում ` գիտավետազոտական և մանկավարժական պատրաստվածություն պահանջող գործունեություն, ունեն հայեցակարգային մտածողություն, կարող են բացահայտել մասնագիտացման բնագավառի իրավական կարգավորման հետ առընչվող հիմնախնդիրները, իրավունքի ու քաղաքականության ցարգացման միտումները, ներկայացնել հիմնավորված առաջարկություններ օրենսդրությանը և կառավարմանը վերաբերող տարբեր հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, տրամադրել որակյալ իրավաբանական խորհրդատվություն, օպերատիվ և արդյունավետ պայքարել իրավախախտումների դեմ:
ԿԾ խնդիրները
Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ ռազմավարությունից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`
Կրթություն
- Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
- Տրամադրել բազմակողմանի իրավական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավագիտության ոլորտում խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական գործունեություն իրականացնելու համար
- Զարգացնել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
- Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա` որպես հայեցակարգային մտածողություն ունեցող հասարակության անդամի ձևավորմանը:
- Խորացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:
Հետազոտություն
- Ապահովել ուսանողների կողմից մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրին համապատասխան ինքնուրույն գիտահետազոտական և նորարարական աշխատանքների իրականացմանը:
Հանրային ծառայություն
- Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավվելով նրանց իրավաբանական կլինիկայի միջոցով արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին:
Ընդունելության պահանջներ
Դիմորդն ունի պետական նմուշի փաստաթղթով հաստատված որոշակի աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթություն։
Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))
ԿԾ շրջանավարտը կարող է աշխատել որպես իրավունքի բնագավառի մասնագետ` դասախոս, գիտաշխատող, դատարանների և իրավապահ մարմինների աշխատակից, խորհրդատու, փորձագետ, քաղաքացիական ծառայող, զբաղեցնել այլ պաշտոններ իրավապահ մարմինների համակարգում, պետական կառավարման օղակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում:
Ո՞վ կարող է դիմել.
Պետականորեն հավատարմագրված մագիստրոսական ծրագրերում կարող են ներգրավվել բակալավրիատի ցանկացած մասնագիտություն ունեցող այն անձինք, ովքեր ցանկանում են.
- խորացնել մասնագիտական բազային գիտելիքները,
- ձեռք բերել նոր մասնագիտություն,
- վերապատրաստվել, ձեռք բերել աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ:
Որո՞նք են ԵՄՀ մագիստրոսական ծրագրերի առանձնահատկությունները.
- անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին, անհատական կարիերայի զարգացման հնարավորությունների պլանավորում, խորհրդատվություն,
- պրակտիկ աշխատողների կողմից դասավանդում,
- աշխատանքային շուկայի պահանջներից բխող կրթական ծրագրեր,
- հաճախակի հանդիպումներ տարբեր ոլորտների հաջողակ ներկայացուցիչների հետ,
- կրթաթոշակներ ստանալու և արտասահմանյան բուհերում կրթությունը շարունակելու հնարավորություն (մասնավորապես Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում),
- աշխատանքի և կրթության համատեղման հնարավորություններ (դասերը կազմակերպվում են ոչ աշխատանքային ժամերին և շաբաթ օրերին):
Ընդհանրական վերջնարդյունքներ
- Դրսևորում է վերացական մտածողություն, վերլուծելու, սինթեզելու և խնդիրների լուծման (քննադատական մտածողություն) կարողունակություն
- Դրսևորում է ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
- Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
- Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
- Դրսևորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
- Դրսևորում է մասնագիտական թեմաներով ոչ մասնագետների հետ շփման կարողունակություն
- Դրսևորում է բազմաձևության և բազմամշակութայնության ընդունման կարողունակություն և հարգանք
- Դրսևորում է գիտական հետազոտություններ կատարելու կարողականություն
- Դրսևորում է ինքազարգացման կարողունակություն
- Դրսևորում է նորարարական մտածողություն և նորարարական գործունեություն ծավալելու կարողունակություն
Մասնագիտական վերջնարդյուքներ
- Ունի սահմանադրաիրավական, վարչաիրավական, ընտրական և հարկային ոլորտների կարգավորմանը վերաբերող արդիական, տեսական խորացված գիտելիքներ, ոլորտում առկա նորագույն տեսությունների, հայեցակարգերի խոր իմացություն
- Քննարկում է տարբեր երկրների իրավական համակարգերի ընդհանրություններն ու առանձնահատկությունները, համեմատական-իրավական հետազոտությունների իրականացման մեթոդական հիմքը
- Բացատրում է ՀՀ սահմանադրական կարգավորման համակարգը և հասարակական հարաբերությունների
սահմանադրականացման հիմնախնդիրները - Կիրառում է մասնագիտական գործունեության ընթացքում ժամանակակից գիտահետազոտական մեթոդները
- Գործնականում կիրառում է սահմանադրական, վարչական և ընտրական իրավունքի ոլորտներում նոր և անծանոթ իրավիճակներում կոնկրետ գործնական իրավական բարդ խնդիրների լուծման կառուցակարգերը, առաջադրում նորարարական գաղափարներ
- Ընդունում է մասնագիտական (սահմանադրական, վարչական, հարկային և այլն) ոլորտում հիմնավորված իրավաբանական որոշումներ և փաստաթղթային ձևակերպում տալիս իրավաբանական գործով ընդունված որոշմանը
- Ունի քաղաքացիական, գործարարական, մրցակցային և աշխատանքային իրավունքի ոլորտի կարգավորմանը վերաբերող արդիական, տեսական խորացված գիտելիքներ, ոլորտում առկա նորագույն տեսությունների, հայեցակարգերի խոր իմացություն
- Գործնականում կիրառում է քաղաքացիական իրավունքի և դատավարության ոլորտներում նոր և անծանոթ իրավիճակներում կոնկրետ գործնական իրավական բարդ խնդիրների լուծման կառուցակարգերը, առաջադրում նորարարական գաղափարներ
- Կիրառում է սահմանադրաիրավական բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտեր, իրացնում նյութական և ընթացակարգային իրավունքի նորմեր, ինքնուրույն մշակում իրավական փաստաթղթեր
- Ունի քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական ոլորտների կարգավորմանը վերաբերող արդիական, տեսական խորացված գիտելիքներ, ոլորտում առկա նորագույն տեսությունների, հայեցակարգերի խոր իմացություն
- Ունի միջազգային և եվրոպական իրավունքի ոլորտների կարգավորմանը վերաբերող արդիական, տեսական խորացված գիտելիքներ, ոլորտում առկա նորագույն տեսությունների, հայեցակարգերի խոր իմացություն
- Ներկայացնում է մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանության հիմնախնդիրները, արդ թվում՝ մարդու իրավունքների եվրոպական կառուցակարգերը (մեխանիզմները)
- Մշակում է միջազգային կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված մոտեցումներ
- Մեկնաբանում է միջազգային և եվրոպական իրավունքի ոլորտների իրավական նորմերը, նախադեպերն ու սկզբունքները, ինչպես նաև վերլուծում դրանց հետ կապված իրավական բարդ վեճերը
- Տրամադրում է միջազգային-իրավական և եվրոպական-իրավական հիմնախնդիրների վերաբերյալ որակյալ խորհրդատվություն
- Վերլուծում, մեկնաբանում և համեմատում է ազգային օրենսդրությունը, վերազգային և միջազգվային իրավական սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև գնահատում տարբեր ոլորտների միջազգային փաստաթղթերի իմպլեմենտացիայի վիճակը Հայաստանի Հանրապետությունում
Մասնագիտացումներ
Մասնագիտացումներ.
- Սահմանադրական իրավունք, իրավունքի և պետության տեսություն
- Քաղաքացիական իրավունք և դատավարություն
- Քրեական իրավունք և դատավարություն
- Միջազգային և եվրոպական իրավունք
Դասավանդվող առարկաներ
ՊԱՐՏԱԴԻՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Իրավունքի և պետության տեսության հիմնախնդիրները
- Իրավունքի սոցիոլոգիա
- Իրավական գրավոր
- Միջազգային մարդասիրական իրավունք
- Եվրոպական միության ինստիտուտները և ընթացակարգերը
- Մասնագիտական անգլերեն
- Իրավունքի և պետության տեսության հիմնախնդիրները
- Իրավունքի սոցիոլոգիա
- Իրավաբանական գրագրություն
- Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթ
- Համեմատական սահմանադրական իրավունք
- ՏՀՏ-ն մասնագիտական խնդիրներում
- Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գործիքակազմ
- Իրավունքի փիլիսոփայություն
- Իրավաստեղծ գործունեության հիմունքներ
- Սահմանադրական վերահսկողությունը ՀՀ-ում
- ՏՀՏ-ն մասնագիտական խնդիրներում
- Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գործիքակազմ
- Իրավունքի փիլիսոփայություն
- Միջազգային առևտրային իրավունք
- Պատասխանատվությունը միջազգային իրավունքում
- Ապացույցների տեսությունը քրեական դատավարությունում
- Հանցագործությունների որակման գիտական հիմունքներ
- Քրեական իրավունքի և դատավարության հիմունքներ
- Բռնությամբ կատարվող հանցագործություններ
- Նախաքննության հիմնախնդիրները քրեական դատավարությունում
- Բլանկետային դիսպոզիցիայով կոռուպցիոն հանցագործությունների որակման և կանխարգելման հիմնախնդիրները hիմնախնդիրները ՀՀ-ում և այլ առարկաներ
ԸՆՏՐՈՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Քաղաքացիական իրավունքի և դատավարության հիմունքներ
- Վարչական դատավարության արդի խնդիրներ
- Ապահովագրական իրավունք
- Մրցակցային իրավունք
- Արտապայմանագրային պարտավորություններ
- Արբիտրաժային վարույթ
- Կատարողական վարույթը ՀՀ-ում
- Իրավական ծառայությունը կազմակերպություններում
- Աշխատանքային վեճեր
- Քրեական գործերում նախադեպային իրավունքի կիրառման խնդիրները
- Պատժի և արդարացման հարցեր
- Օպերատիվ հետախուզական գործունեությունը ՀՀ-ում
- Դատաբժշկական փորձաքննության հարցերՏ
- նտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ
- «Քրեական դատավարություն բարելավման խնդիրներ» և այլ առարկաներ
Դիմելու ընթացակարգ
- Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է տվյալ տարվա օգոստոսի 20-ը:
- Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
- Նոր մասնագիտություն ընտրած դիմորդները հանձնում են ընդունելության քննություն` ընտրված մասնագիտության բակալավրի ավարտական քննության ծրագրով:
- Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցույթով` մրցութային հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Համակարգչային գիտելիքների, հատկապես Windows, Word, Excel և Internet ծրագրերի, անգլերեն կամ ռուսաց լեզվի տիրապետումը պարտադիր է բոլոր դիմորդների համար (համապատասխան առարկայի գծով դիմորդները հանձնում են թեստեր):
Անհրաժեշտ փաստաթղթեր
- դիմում-հայտ /ներբեռնել/
- դիմում ԵՄՀ ռեկտորի անունով
- բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները
- երաշխավորագիր նախկին ուսումնական հաստատությունից կամ աշխատավայրից (եթե դիմորդն աշխատում է, իսկ զինվորական ծառայությունից զորացրվածները երաշխավորագիր չեն ներկայացնում)
- 6 լուսանկար (3×4 չափի)
- հրատարակված աշխատությունների ցանկ
- մասնագիտությունը փոխելու մասին գրավոր հիմնավորում
- անձնագրի պատճենը
- Փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիր
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ