Արշակ Քերոբյանը թվային փոխակերպման, կիբեռանվտանգության և պետական տեղեկատվական համակարգերի ոլորտի մասնագետ է՝ ավելի քան 25 տարվա աշխատանքային և կառավարման փորձով։ 1993 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ին֖որմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնագիտությամբ։

Մասնագիտական գործունեության ընթացքում ղեկավար և փորձագիտական պաշտոններ է զբաղեցրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք կազմակերպություններում։ 1999 թվականին հիմնադրել է Web Optima ընկերությունը և մինչև 2021 թվականը ղեկավարել այն որպես գործադիր տնօրեն։

2021-2025 թվականներին եղել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ։ Մասնակցել է Հայաստանի թվայնացման ռազմավարության իրականացմանը, պետական տեղեկատվական համակարգերի, կիբեռանվտանգության, տվյալների կառավարման և պետական ռեգիստրների ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Ներգրավված է եղել նաև պետական թվային ծառայությունների, էլեկտրոնային նույնականացման և տեղեկատվական համակարգերի փոխգործելիության լուծումների զարգացման աշխատանքներում։

Միջազգային համագործակցության շրջանակում աշխատել է ITU-ի, UNDP-ի, OECD-ի, UNESCAP-ի և Եվրամիության կառույցների հետ՝ թվային քաղաքականության, կիբեռանվտանգության և թվային կարողությունների զարգացման ուղղություններով։

2021-2026 թվականներին եղել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության խորհրդի անդամ, ներկայում գործակալությունում աշխատում է որպես փորձագետ։ 2021 թվականից «ԷԿԵՆԳ» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ է։ 2021–2025 թվականներին Հայ-Ռուսական համալսարանում դասավանդել է տեղեկատվական անվտանգություն։

Our Mission

The mission of the university is to provide high-quality education and foster intellectual growth, critical thinking, and creativity among its students, preparing them for lifelong learning and success in a rapidly changing world.

Alumni

I am grateful for my quality education. The knowledge and experience gained here will accompany us throughout our lives, making us stronger and
prepared for
new challenges.

Elen Kirakosyan

Journalism