Հարգելի՛ դիմորդ,
Այսօր դու ունես մի գլխավոր նպատակ. ունենալ բարեկեցիկ կյանք: Դրան հասնելու համար ցանկանում ես ձեռք բերել մասնագիտական որակավորում: Սովորել: Սակայն ստացվել է, որ պայմաններից կամ հնարավորություններից ելնելով դու արդեն աշխատում ես, մեկ այլ դեպքում ցանկանում ես ուսումնառությունը զուգակցել աշխատանքին: Վաստակելուն զուգընթաց մասնագիտական որակավորում ստանալը մեր օրերում իսկապես դարձել է անհրաժեշտություն: Թերևս, այդ խնդիրը կարելի է այս կամ այն ձևով լուծել հեռակա ուսուցման տարբերակով, բայց տարվա մեջ երկու անգամ, կարճաժամկետ աշխատանքից կտրվելու բարդություններից զատ, դու գտնվում ես միշտ կտրված կրթական դաշտից, որտեղ սովորողին և բուհի ու մասնագետ դասախոսի, մասնագետ պատրաստողի, հմտություն փոխանցողի, սովորելիս ուղղորդողի հետ անմիջական շփումը հասցված է նվազագույնի, որը և ինչպես հայտնի է չի նպաստում որակյալ մասնագետի պատրաստման գործընթացին: Հավելենք, որ ուսուցման այդ ձևի ժամանակները արդեն անցել են, եկել է մի նոր ժամանակ, որը և նոր պահանջ է առաջադրում սովորող և աշխատող դիմորդների համար:
Եվրասիա միջազգային համալսարանը առաջարկում է շատ ճկուն, ուսուցման տեսանկյունից բավականին արդյունավետ, բոլոր առումներով դիմորդ-ուսանողի համար գրավիչ ուսուցման եղանակ՝ հեռակա-առկա: Երբ ուսումնական խմբի ցանկություններից ելնելով, ուսումնական պլանով նախատեսնված պարապմունքները անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ օր՝ մինչև 8 ժամ տևողությամբ (4+4 ժամային զուգակցմամբ): Բացի առկա ուսուցմանը մոտ տեսական ու գործնական գիտելիքի ստացումը սովորողը իսկապես իրեն ուսանող է զգում, թեկուզ և կարճատև վայելում է ուսանողական առօրյան, օգտվում է համալսարանական բոլոր ենթակառուցվածքներից. գրադարանից, հեռավար ուսուցման հարթակի հնարավորություններից (որը շատ կարևոր է ինքնուրույնաբար ուսուցման համար), լաբորատորիաներից, սպորտային կառույցներից (դահլիճ, ստադիոն, ֆիտնես կենտրոն և այլն): Ուսանողը միշտ գտնվում է կրթական նախատրամադրվածության և հոգսերի մեջ, դառնում է պատասխանատու, պարտավորվածություն ունենալով ամեն շաբաթ օր պատրաստ լինելու մասնագիտական պարապմունքների: Աշխատող-սովորող դիմորդ-ուսանողի ցանկությունները այս դեպքում համընկնում են, իսկ ուսման առաջադիմության բարձրացման և որակյալ մասնագետ դառնալու մասին երկրորդ կարծիք լինել չի կարող:
Հարգելի՛ դիմորդ, մտածի՛ր այս մասին:
Սուրեն Օհանյան
Ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆ.