«Ռուբինա Ղազարյանց» կրթաթոշակին դիմած մոտ 20 դիմումներից, 2023-2024 ուս. տարվա վարձավճարները հոգալու համար մրցութային հանձնաժողովն ընրել է երկու ուսանողի: Նրանցից մեկը Եվրասիա միջազգային համալսարանի լրագրության բաժնի երկրորդ կուրսի նորեկ ուսանողուհի, արցախցի Զարուհի Սարգսյանն է:
Ռուբինա Ղազայանցը ծնվել է 1951 թվականին Թեհրանում: Ավարտել է Թեհրանի հայկական Մարիամյան դպրոցը և Թեհրանի Պետական համալսարանի Լրագրության բաժինը՝ մագիստրոսի աստիճանով: Ֆրանսերեն և լրագրություն է ուսանել Փարիզի Սորբոն համալսարանում: Ուսանողական տարիներին և ապա՝ 1980-1990-ին, աշխատել է Թեհրանում հրատարկվող «Ալիք» օրաթերթում, որպես թղթակից և հետո՝ խմբագրության անդամ: Վարել է մշակութային ու գրական էջերը:
Աշխույժ մասնակցություն է ունեցել թեհրանահայ համայնքի հասարակական ու մշակութային կյանքում: Եղել է Իրանում առաջին հայ կին սկաուտապետը: 1990 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, ուր աշխատել է «Մարզաշխարհ», «Երկիր» օրաթերթերում, «Երևան» տեղեկատվական կենտրոնում: Եղել է Հայ օգնության միության՝ Հայաստանում հիմադրվելու նախաձեռնող խմբի, նաև՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության Հյաստանի առաջին Կենտրոնական վարչության ադամ: 1998 թվին ընկերներով հիմնադրել են «Մենուա» բացառապես ներգնա առաջին զբոսաշրջային ըներություններից մեկը:
2002-2006-ղեկավարել է «Երկիր մեդիա» նորաստեղծ հեռուստաընկերությունը: Եղել է հիմնադիր տնօրենը, վարել աշխատակազմի սկզբնական ձևավորման, հեռուստատեսության հաղորդումների բովանդակության կազմման, ստուդիաների ձևավորման գործընթացները: 2005-ից 2011-ի ընթացքում պարսկերեն լեզու է դասավանդել Հ. Աճառյան համալսարանում: Ուսանել է Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ֆակուլտետի մագիստրատուրայում: Աշխատել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում: 2011-2019 թվականներին աշխատել է Շանթ հեռուստաընկերությունում` որպես «Մի վնասիր» հաղորդման գործադիր պրոդյուսեր: 2019 թվականին, թոշակի անցնելուց անմիջապես հետո, կամավորության է անցել Կանանց աջակցման կենտրոն»-ի ապաստարանում:
Ռուբինա Ղազարյանցը կյանքից հեռացավ 2020 թվականի մայիսի 30-ին: