Նոյեմբերի 26 2018
IMG 1989

Ընտրությունների նմանակման դերային նախագիծ

ԵՄՀ իրավագիտության ամբիոնի դասախոս Նունե Ջոմարդյանի նախաձեռնությամբ «ՀՀ Սահմանադրական իրավունք 2» առարկայի շրջանակներում կազմակերպվեց ընտրությունների նմանակման դերային նախագիծ, որի հիմնական նպատակն էր ամրապնդել ուսանողների ստացած գիտելիքները ընտրական իրավունքի, ընտրական գործընթացների մասին և գործնականում առավել լայն պատկերացում կազմել ընտրությունների ընթացքից: Այդ կապակցությամբ նախապես ձևավորվեցին համապատասխան ընտրական հանձնաժողովներ, առաջադրվեցին թեկնածուներ, այնուհետև ընտրական օրենսդրությանը համապատասխան իրականացրեցին ընտրությունների նախապատրաստում և անցկացման կազմակերպում (այդ թվում՝ ընտրացուցակների կազմում, թեկնածուների գրանցում, քարոզարշավի կազմակերպում):IMG 1941

Ընտրությունների նմանակման դերային խաղի քվեարկությունը տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 22-ին: Ուսանողները, առաջնորդվելով ընտրական օրենսգրքի պահանջներով, կահավորեցին ընտրատեղամասը և անցկացրին քվեարկությունը:  Քվեարկության ընթացքին հետևում էին դիտորդներն ու վստահված անձինք, որոնք ընթացքում արձանագրեցին որոշակի խախտումներ: Ընտրությունների ավարտին հանձնաժողովն իրականացրեց ձայների հաշվում և քվեարկության ձայների ամփոփում:IMG 2025

Դասի ավարտին Ն. Ջոմարդյանը ամփոփեց ուսանողների կատարած աշխատանքը և նրանց հետ կազմակերպեց քննարկում: Ուսանողներին առավել ոգևորեց իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռ. Պետրոսյանի առաջարկությունը, որը ուղղորդեց ուսանողներին հետագա քայլերում. այն է՝ ընտրական իրավունքի մասին առավել խորը և պրակտիկ գիտելիք ունենալու նպատակով ներգրավվել առաջիկա ԱԺ ընտրությունների համար կազմակերպվող հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ դասընթացներին: