Նոյեմբերի 08 2016
IMG 0471

Ընտրական հանձնաժողովը ամփոփեց արդյունքները

 

img_0527Ընտրական հանձնաժողովի  որոշման համաձայն ԵՄՀ Ուսանողական խորհրդի նախագահի, ուսանողի իրավունքների պաշտպանի և ամբիոնների ավագների ընտրությունները համարվել են կայացած։ Ընտրություններին մասնակցած ընտրողների կարծիքով այս ընտրությունները աչքի են ընկել իրենց ակտիվությամբ, որի ապացույցն է մագիստրատուրայի ուսանողների հոսքը դեպի ընտրատարածք, կուտակումները ընտրատարածքի շուրջ, վստահված անձանց կողմից արձանագրված առարկությունները և այլն։

Ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից հանդիսավոր կերպով ամփոփվեց ընտրությունների արդյունքները։ Այսպիսով, Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ է ընտրվել Սառա Սալումյանը, ուսանողների իրավունքների պաշտպան՝ Էլեն  Ասատրյանը, ամբիոնների ավագներ են ընտրվել համապատասխանաբար իրավագիտության ամբիոն՝ Դավիթ Կարապետյանը, կառավարման և ՏՏ ամբիոն՝ Նունե Թորոսյանը, օտար լեզուների և գրականության ամբիոն՝ Ամիրա Սալումյանը։

Շնորհավորում ենք բոլոր թեկնածուներին և մաղթում գործունեության  հաջող տարի։