Հունվարի 05 2020
Slide1

ԵՄՀ զինվոր-ուսանողները շնորհավորում են բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը

Ամանորյա այս թոհուբոհի ժամանակ, երբ մեր օջախներում հավաքվում ենք ուրախության ու կերուխումի սեղանների շուրջ, բաժակ բարձրացնում հայոց հողի խաղաղության համար, կամա թե ակամա աղոթում ենք բոլոր հայ զինվորների համար՝ որպես մեր օջախների հարազատ որդիների:

Նրանք էլ իրենց հերթին, մտովի իրենց ընտանիքների ու ընկերների հետ, զենքները ձեռքներին ամեն վայրկյան պատրաստ մարտական գործողությունների՝ ամուր են պահում Հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու գաղափարախոսությունը:

Հայոց բանակի կազմում են նաև Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները: Նրանցից առաջինը Էդգար Կոնինյանն էր, որը շտապեց շնորհավորել հարազատ բուհին.

« Սիրելի՜ համակուրսեցիներ, բուհի ուսանողներ, աշխատակիցներ, մեծարգո ռեկտոր պարոն Օհանյան,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ գիտելիքահեն մեծ նվաճումներ, ուսման մեջ հաջողություններ, եղե՛ք ուրախ ու երջանիկ, քանի որ սահմանին կանգնած ենք մենք»:

 

Ստեփան Ղազարյան

ԵՄՀ «Իրավագիտություն» մասնագիտության ուսանող

 

« Իմ շատ սիրելի համալսարանի ընկերներ, Ջերմագին բարևներս հայոց սահմանից…

Հիմա, երբ զենքը ձեռքիս կանգնած եմ հայոց սահմանին, վստահ կասեմ՝ չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը: Ու չնայած հայրենիքիս նկատմամբ սուրբ նվիրումին՝ այդուհանդերձ այս տոնական օրերը մտքումս նաև ձեզ հետ եմ անցկացնում:

Թող գալիք տարին նոր հնարավորություններ ընձեռի մեզ բոլորիս: Խաղաղություն լինի մեր Հայրենիքում, բոլորին թող ուղեկցի հաղթանակը, խնդիրները մնան անցյալում, թող այս Ամանորը լինի ուրախ և հայ մայրերի աչքերում շողան միայն երջանկության ու հպարտության արցունքները:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»

 

Դանիել Խուդաբաշյան
ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության ուսանող

«Շնորհավորում եմ Եվրասիա միջազգային համալսարանի՝ մեծ ընտանիքի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ 2020 թվականը ձեզ բերի սեր, երջանկություն, ուսման մեջ նորանոր հաջողություններ, նոր հնարավորություններ, ձեզ շրջապատի բարությամբ և տանի ձեզնից տխրությունն ու թախիծը: Ուզում եմ, որ տարին լինի անհոգ, խաղաղություն լինի հայոց հողում, իսկ իմ զինվոր եղբայրներին ցանկանում եմ բարի ծառայություն, հաշտ ու համերաշխ, անվտանգ ծառայենք ու հասնենք մեր ընտանիքներին»: