Դեկտեմբերի 27 2019
IMG 9785 scaled

ԵՄՀ Ուսանողական խորհուրդը ամփոփեց տարին

Գաղտնի Սանտա ( անգլ.՝ Secret Santa). մի շարք երկրներում հայտնի է որպես Պոլիանա, Քրիս Քինդլ (Kris Kindle) կամ Քրիս Քրինգլ (Kris Kringle), մի խումբ մարդկանց կողմից նվերների անանուն փոխանակման սուրբ ծննդյան ծես է: Բոլոր այս անունները բխում են Սուրբ Ծննդյան տոներին նվերներ բաժանող ավանդական կերպարներից․ անվան ամերիկյան տարբերակը ծագել է ԱՄՆ-ից՝ Սանտա Կլաուսից, իսկ Քրիս Քինդլը և Քրիս Քրինգլը գերմանական կերպարի (Christkind կամ «Մանուկ Հիսուս») կրճատ տարբերակներն են (Անգլիայում ավանդաբար նվերներ տվող հերոսը կոչվում է Հայր Սուրբ Ծնունդ): Այսօր հենց այս նախաձեռնությունը առիթ դարձավ, երբ ԵՄՀ Ուսանողական խորհուրդը իր շուրջը համախմբեց բուհի մյուս ուսանողներին և աշխատակիցներին: ՈւԽ-ն միջոցառմանը ներգրավեց նաև բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանին, ում անակնկալ նվերի մասին ծածուկ երազում էին բոլոր ուսանողները: Արարողությունից հետո հնչեցին ազգային երաժշտություններ, ինչը պարահրապարակ բերեց բոլորին: