Դեկտեմբերի 31 2019
E372BCE6 5AB7 4220 A000 FD95DEDD3BFC

ԵՄՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը ամանորյա տոների առթիվ

Հարգելի՛ ուսանողներ, աշակերտներ, դասախոսներ, ուսուցիչներ, աշխատակիցներ ուծնողներ

Հաշված ժամեր անց հրաժեշտ կտանք  բազում ձեռքբերումներով լի 2019 թվականինև  կհայտնվենք 2020 –ի գրկում՝ նոր հույսերով, սպասումներով, ջերմությամբ, նոր և նորարարլինելու մեծ նկրտումներով:

Այո՛, 2019 թվականը հիրավի հաղթական էր, որի ամենալուսավոր ու պատմական էջը բուհիվերահավատարմագրում էր: Այն մի նոր ու կարևոր շարժառիթ դարձավ բուհի նորռազմավարության մշակման, որում ամրագրված դրույթների կյանքի կոչումը ապահովելու է  հաջողությունների շղթան:

2019 թվականին գրանցած հաղթանակներին անդրադառնալիս հարկ եմ համարում նշելԵվրասիա միջազգային համալսարանի համակարգմամբ Հայաստանում  եռաստիճանկրթական նոր ծրագրի ներդրումը՝ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ակադեմիական համայնքի,  արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձինհամապատասխան» (ARMDOCT), որի նպատակն է

խթանել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտիսերտ համագործակցությունը:

Հիրավի, հաջողությունների այս շարքը կարելի է անվերջ շարունակել, իսկ դրա հիմքում ընկածէ ԵՄՀ ուսանողի համար հարատև որակյալ կրթություն ապահովելու գործոնը:

Ուստի առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ ուսանողներ, հատկապես այս պահինհայոց սահմանը պահող մեր զինվորուսանողներ:

Թո՛ղ որ 2020 թվականը բոլորիդ համար լինի ցանկությունների իրագործման և խաղաղությանամրապնդման տարի, առողջության ու հաղթանակների տարի: Ցանկանում եմ, որ ձերօջախներում   միշտ անմար լինի հույսի ու սիրո կրակը և շրջապատված լինեք բարով:

Շնորհավոր բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը

 

Հարգանքներով՝

ԵՄՀ ռեկտոր, ԵՄՀ ավագ դպրոցվարժարանի տնօրեն Սուրեն Օհանյան