Հոկտեմբերի 30 2019
IMG 1791

ԵՄՀ ռեկտորը ներկայացրեց զեկույց  Սոցիալական գործընկերության 10-րդ Ազգային Կոնֆերանսին

Ս․թ․ հոկտեմբերի 29-ին Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը ներկայացրեց զեկույց «Աշխատանքի ապագան Հայաստանում» խորագրով Սոցիալական գործընկերության 10-րդ Ազգային Կոնֆերանսին, որը կազմակերպվեց  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից։

Իր զեկույցում ռեկտորը հանգամանալից ներկայացրեց հանրապետությունում կրթության զարգացման և մասնավորապես նոր մասնագիտությունների հեռանկարային ուղղությունները, ինչպես նաև Եվրասիա միջազգային համալսարանի և Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի օրինակով ներդրված ուսուցման նոր տեխնոլոգիաները՝ ակնկալելով դրանք ներդնել նաև ՀՀ համալսարաններում և ավագ դպրոցներում։