Ս.թ.սեպտեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի ուսանողները հանդիպեցին Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի մասնագետների հետ։ Ուսանողները ծանոթացան մասնագետների և նրանց աշխատանքի հետ։ Հանդիպման ընթացքում մասնագետները մանրամասնեցին աշխատանքի փուլերը, որից հետո ուսանողները հնարավորություն ստացան նաև անձամբ խմբագրել, ստեղծել ինկորպորացիաներ և կապեր այլ փաստաթղթերի հետ։ Հագեցած օրը ավարտվեց աշխատակիցների հետ լուսանկարով։
Սեպտեմբերի
22
2019