Ս.թ. նոյեմբերի 29-ին ԵՄՀ իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտագործնական սեմինար՝ «Խորհրդարանական կառավարման համակարգի հիմնական գծերը» թեմայով, որը վարեց նույն ամբիոնի դասախոս Մարտին Մանուկյանը: Հանդիպման ժամանակ բանախոսը ներկայացրեց սույն թեմայի շրջանակներում կատարած իր հետազոտությունը, որտեղ նա համառոտ անդրադարձ էր կատարել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններին, օրենքների ընդունման գործում Ազգային ժողովի առանցքային դերին, ինչպես նաև՝ պատգամավորի սահմանադրական կարգավիճակին: Որպես խորհրդարանական կառավարման համակարգի առավելություն՝ Մ. Մանուկյանը նշեց այդ համակարգի՝ ժողովրդավարությանը և իրավական պետության պահանջներին համահունչ լինելը, խորհրդարանի քաղաքական դերի ուժեղացումը՝ որպես օրենսդիր և վերահսկողություն իրականացնող մարմին:
«Ներկայացուցչությունը յուրահատուկ է միայն պառլամենտին և, ըստ այդմ էլ, պառլամենտը պետության միակ ներկայացուցչական մարմինն է»,- մեջբերելով տեսաբան Բ. Գաբրիշիձեի խոսքը՝ Մ. Մանուկյանն անդրադարձավ Ազգային ժողովի առանցքային դերին: Նա համեմատականներ անցկացրեց պատմականորեն տարբեր ժամանակահատվածում իրականացված սահմանադրական փոփոխությունների միջև:
Պատգամավորի սահմանադրական կարգավիճակի մասին խոսելիս Մ. Մանուկյանը անդրադարձավ պատգամավորի լիազորությունների դադարեցման ինստիտուտին, զուգահեռներ անցկացրեց անձեռնմխելիության միջազգային պրակտիկայի և ՀՀ սահմանադրական դրույթների միջև:
Հանդիպման ավարտին թեմայի շրջանակներում բանախոսին ուղվեցին տարաբնույթ հարցեր: