Ս․թ․ մայիսի 3-ին «Պատանի իրավաբանի» և «Պատանի դիվանագետի» դպրոցների աշակերտների միջև կազմակերպվեց «Հումանիտար ինտերվենցիա» թեմայով խաղ-մրցույթ։ Հարցադրումների միջոցով վերհանվեցին աշակերտների գիտելիքները «Հումանիտար ինտերվենցիա» հասկացության, էության, վերջինիս հակասությանը Միջազգային իրավունքի սկզբունքներին, անցկացվեցին համեմատականներ «հումանիտար ինտերվենցիայի» և «տարածքի օկուպացիա» հասկացությունների միջև, բերվեցին Հումանիտար ինտերվենցիայի կիրառման օրինակներ։
Երկու թիմերի միջև վերոնշյալ թեմայի շրջանակներում ծավալվեց ակտիվ բանավեճ։
Խաղ-մրցույթի արդյունքում միավորների նվազագույն տարբերությամբ հաղթանակ տարան «Պատանի դիվանագետի» դպրոցի աշակերտները։