Մայիսի 15 2020
YuihFAOFJvN7H

Վերապատրաստման աշխատարանների շարք ԵՄՀ աշխատակիցների և դասախոսների համար

Ս․թ․ մայիսի 15-ին ԵՄՀ վարչական աշխատակիցները և դասախոսները մասնակցեցին վերապատրաստման առցանց դասընթացի, որը վարեց  Մայքրոսոֆթ ընկերության «Նորարար փորձագետ-ուսուցիչ»,  eTwinning հայաստանյան դեսպան, «Օհանյան» կրթահամալիրի Ինֆորմատիկայի ուսուցչուհի Մարիա Լիսիցինան։ Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց աշխատարանների շարք՝ առցանց գործիքներ՝ մասնավորապես․

  • Հարցումներ ստեղծելու առցանց գործիքներ
  • Ինտերակտիվ տեսանյութի ստեղծման առցանց գործիքներ
  • Օրվա պլանի կամ պլանավորման համար նախատեսված առցանց գործիքներ
  • Մտագրոհի և հետադարձ կապի համար նախատեսված առցանց գործիքներ
  • Էլեկտրոնային գրքի/թերթի ստեղծման առցանց գործիքներ

Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին ուսումնառության գործընթացում ի հայտ եկած այն խնդիրները, որոնց լուծման համար նույնպես ցանկություն հայտնեցի ծանոթանալու նոր գործիքներին: Անդրադառնալով հանդիպման մասնակիցների կողմից  բարձրաձայնված հարցերին՝ Մ․Լիսիցինան ներկայացրեց լրացուցիչ գործիքներ։

Ինտերակտիվ առցանց դասընթացը, որը կազմակերպվեց Microsoft Teams հարթակում, ուղեկցվեց հարցադրումներով լի քննարկումներով։