Օրերս Եվրասիա միջազգային համալսարանի դասախոսները հանդիպեցին բանասիրական գիտությունների թեկնածու, Կոլորադոյի համալսարանի դասախոս, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անգլերեն լեզվի մասնագետ Ջուլիա Սարրիսի հետ:
Բանախոսը ԵՄՀ դասախոսական անձնակազմին ներկայացրեց «Նախագծահեն ուսումնառություն և գնահատում՝ ուսանողների ուսուցումը բարելավելու նպատակով» թեման, ինչպես նաև հետաքրքիր քննարկումներ եղան բանախոսի և մասնակիցների միջև, կիսվեցին նաև իրենց մասնագիտական օրինակներով ու փորձով:
Սեմինարը կազմակերպել էր Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնը:
Եվս մեկ սեմինար տեղի կունենա հունիսի 20-ին՝ «Ուսումնառության կազմակերպումը բազմամշակույթ լսարանում» թեմայով: