Էյվա արվեստների հիմնադրամը Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ հրավիրում է ԱՆԳԼԵՐԵՆ դասավանդող ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ մասնակցելու աշխատարանի՝ ուղղված խաղաֆիկացման միջոցով ուսումնառությանը։ Աշխատարանի ընթացքում մասնավորապես կներկայացվի ԱՐՎԵՍՏ խաղը՝ որպես հաղորդակցական անգլերեն ուսուցանելու միջոց։
ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈւՆՔՆԵՐ
Աշխատարանի ավարտին ուսուցիչը կկարողանա
➡ Լեզվի ավանդական ուսուցումը համեմել գեղարվեստական և երեխայակենտրոն մոտեցումներով, ուսուցման և ուսումնառության մեթոդներով։
➡ Ուսումնառության խաղաֆիկացման միջոցով խթանել անգլերենի նկատմամբ հետաքրքրությունը։
➡ Աշխատարանի ընթացքում ներկայացված մեթոդների կիրառմամբ խթանել երեխաների հաղորդակցման, բանակցության, ներկայացման հմտությունները, ինչպես նաև ստեղծագործական և քննադատական մտածողությունը։
➡ ԱՐՎԵՍՏ խաղի միջոցով աշակերտներին ներկայացնել հայկական մշակութային ժառանգությունը։
ԿԱՐԵՎՈՐ
☑ Աշխատարանի ավարտին մասնակիցներին ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն ԱՐՎԵՍՏ խաղեր, ինչպես նաև մեթոդական ուղեցույց։
☑ Աշխատարանն անվճար է ուսուցիչների համար։
☑ Մարզերում դասավանդող ուսուցիչների մասնակցությունը շատ խրախուսվում է։ Հարկ է նշել, որ հիմնադրամը կհոգա մարզերից ժամանող ուսուցիչների տրանսպորտային ծախսերը։
☑ Աշխատարանի ավարտին ուսուցիչները կստանան մասնակցության վկայականներ։
☑ Աշխատարանի ընդհանուր տևողությունը 3 ժամ է (մեկ օրվա ընթացքում)։
☑ Աշխատարանին մասնակցելու թիվը սահմանափակ է (առավելագույնը 150 ուսուցիչ), հետևաբար խնդրում ենք լրացնել գրանցման հայտը ներքոհիշյալ հղումով։
Մասնակիցների ընտրությունը հիմնված կլինի մասնակցի կողմից նշված մասնակցության նպատակի, տրամադրված ռեսուրսները լսարանում կիրառելու և Էյվա հիմնադրամին արդյունքների մասին տեղեկացնելու պատրաստակամության հիման վրա։
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր Պարադիգմա կրթական հիմնադրամին նախագծին աջակցելու համար։
Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: