Դեկտեմբերի 20 2019
IMG 9158 scaled

Ավարտվեցին ԱՐՎԵՍՏ խաղի ուսումնառության շրջանակում աշխատարանի հանդիպումները

Քիչ առաջ Եվրասիա միջազգային համալսարանում ավարտվեց «Էյվա արվեստների» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած ԱՐՎԵՍՏ խաղի ուսումնառության շրջանակում աշխատարանի հանդիպումները:

Աշխատարանը հնարավորություն ընձեռեց վերապատրաստվելու Երևանի և մարզերի շուրջ 150 ուսուցչի:

Հանդիպումները վարեցին և իրենց գիտելիքներով ու փորձով մասնակից խմբերի հետ լավագույնս կիսվեցին ԵՄՀ դասախոս Սոնա Մանուկյանը և փորձագետ Սոնյա Մերիենը (ԱՄՆ, Բոսթոն):

Նշենք, որ մասնակիցները ստացան կրթական գործիք ԱՐՎԵՍՏ խաղը՝ գործնականում արդյունավետ աշխատելու համար :

Աշխատարանի ընթացքում ներկայացվեցին մեթոդներ, որոնց կիրառմամբ խթանվում են երեխաների հաղորդակցման, բանակցության, ներկայացման հմտությունները, ինչպես նաև ստեղծագործական և քննադատական մտածողությունը։

Աշխատարանը ֆինանսավորվեց ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Նախագծի գործընկերն էր Պարադիգմա կրթական հիմնադրամ։