Այսօր Եվրասիա միջազգային համալսարանը մեկ միլիոն դրամ փոխանցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին՝ աջակցելով Արցախում ամուր կանգնած մեր բանակին։
Առաջնագծում մարտնչող մեր հերոսներին և արցախցիներին ուղղված իրենց ակտիվ նախաձեռնություններով են հանդես գալիս նաև ԵՄՀ Ուսանողական և Աշակերտական խորհուրդները: Իրականացնելով ակտիվ կամավորական աշխատանքներ՝ վերջիններս խմբերով հավաքագրում և կուտակում են առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Եվրասիա միջազգային համալսարանի ողջ թիմը, ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ, ամուր կանգնած է հայոց բանակի և յուրաքանչյուր արցախցու կողքին, իր հերոս զինվոր-ուսանողների կողքին:
Վստահ ենք՝ հաղթելու ենք…