Դասախոսությունը ոչ միայն գիտելիքի փոխանցում է, այլ նաև հիմնախնդիրների վերհանում, քննարկում, տեսակետների համադրում և լուծումների առաջադրում: Ահա այս մեթոդի հիման վրա է իր դասախոսությունները կառուցում իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արամ Այվազյանը:
«Նախնական քննություն կատարելու ընդհանուր պայմանները» թեմայի շրջանակներում դասախոսի առաջադրված հիմնախնդիրները նպաստեցին ուսանողների կողմից տարբեր տեսակետերի արտահայտման, դրանց համադրման, ինչպես նաև ակտիվ քննարկումների: Առաջ քաշված խնդիրները և դրանց բազմակողմ վերլուծությունը հնարավորություն տվեց վերջիններին`բացահայտելու և ամբողջական պատկերացում կազմելու նախնական քննության առանձնահատկությունների վերաբերյալ:
Հետաքրքիր և համագործակցային մթնոլորտը Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի ուսանողների մոտիվացիայի հիմնական աղբյուրներից է: