Աշխատանքի ընդունման նվազագույն պահանջներ․
- Բարձրագույն կրթություն (կառավարման, տնտեսագիտության և հարակից ոլորտների մագիստրոսի աստիճանը ցանկալի է)
- Առնվազն 2 տարվա ադմինիստրատիվ աշխատանքի փորձառություն (բարձրագույն կրթության ոլորտում փորձը ցանկալի է)
- Անգլերեն լեզվի իմացություն
- Համակարգչային գրագիտություն
Հիմնական գործառույթներ․
- Աջակցում է կենտրոնի տարեկան աշխատանքային ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներում
- Կենտրոնի գործունեության վերաբերյալ կազմում և ներկայացնում է զեկույցներ ու վերլուծություններ
- Կենտրոնի ղեկավարի համակարգմամբ պարբերաբար իրականացնում է քանակական ու որակական հետազոտություններ բուհի որակի ապահովման սահմանված ոլորտների շրջանակներում, մշակում վերլուծական զեկույցներ
- Օժանդակում է բուհի գործընթացները կարգավորող կարգերի, կանոնակարգերի, ընթացակարգերի մշակմանը կամ վերամշակմանը, որպես ուղենիշ ունենալով որակի ապահովման ազգային և միջազգային չափանիշները
- Աջակցում է կենտրոնի ղեկավարին որակի քաղաքականությամբ սահմանված ոլորտների մշտադիտարկման, խնդիրների ախտորոշման և լուծման ուղիների վերհանման հարցում
- Որակի ապահովման նպատակով տրամադրում է խորհրդատվություն, ցուցաբերում է անհրաժեշտ օժանդակություն և վերապատրաստում է բուհի մարդկային ռեսուրսներին, ուսանողներին և այլ շահակիցներին
- Աջակցում է ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման աշխատանքների համակարգման աշխատանքներում
- Իրականացնում է որակի ապահովմանը և կառավարմանը վերաբերող այլ գործառույթներ
Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև 2023թ-ի սեպտեմբերի 15-ը ուղարկել CV և հետաքրքրության նամակ hr@eiu.am էլ․ հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով ՈԱ կենտրոնի մասնագետ։