Հունիսի 03 2021
photo

Առցանց-քննարկում՝ «COVID-19. ավելի մոտ վիրտուալ և լրացված իրականությանը» թեմայով

Ս.թ. հունիսի 3-ին Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպեց յուրօրինակ առցանց-քննարկում՝ «COVID-19. ավելի մոտ վիրտուալ (VR) և լրացված իրականությանը (AR)» թեմայով։ Առցանց հանդիպումը վարեց բրիտանական EyeMotion ընկերության հիմնադիր Վարդան Մելիքսեթյանը։

Հանդիպման ընթացքում բանախոսը հանգամանալից անդրադարձավ «Լրացված իրականություն ( Augmented Reality), Վիրտուալ իրականություն (Virtual Reality), Միքսդ իրականություն (Mixed Reality)» հասկացություններից յուրաքանչյուրին, տեղեկատվական համակարգերին, կիրառվող գործիքներին, մեջբերեց հաջողված ընկերությունների օրինակներ, որոնք օգտագործում են ներկայացրած տեխնոլոգիաները:

Հանդիպումն ամփոփվեց ակտիվ քննարկմամբ:

Նշենք, որ առցանց հարթակում էին ԵՄՀ ուսանողները, թեմայով հետաքրքրված անձիք: