Եվրասիա միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ 2016 թվականի հոկտեմբերի 17-ին երեք ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացվեց «Վերջնարդյունքահեն առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների կազմում» թեմայով մեթոդական վերապարաստում:
Վերապատրաստման դասընթացը վարեց համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, ռեկտորի խորհրդական Արևիկ Օհանյանը: Նա լսարանին մանրամասնորեն ներկայացրեց վերջնարդյունքների սահմանման հիմնական գործընթացը, մասնավորապես Անդրշրջանակների, Որակավորումների ազգային շրջանակի, Սեկտորիալ շրջանակների և պետական չափորոշիչների, բուհի առաքելության կապը մասնագիտության կրթական ծրագրերի վերջնարդյունքների և առարկայական ծրագրերի վերջնարդյունքների հետ:
Վերապատրաստմանը ներկա էին նաև որակի ամբիոնային գործակալները, որոնք ամփոփ ներկայացրին առարկայական ծրագրերի գնահատման գործընթացում բացահայտված հիմնական թերությունները: Ուսանողական խորհրդի որակի ապահովման հանձնախմբի ղեկավար Մարիամ Ջիլավյանը ներկայացրեց առարկայական ծրագրերի գնահատման ընթացքում ուսանողների կողմից վերհանված թերությունները և ուսանողների ակնկալիքները` թե ինչ են առավել հստակ ցանկանում տեսնել ներկայացված ծրագրերում:
Մասնակիցների կողմից բարձրացվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր: Ծավալվեց ակտիվ քննարկում, Ա.Օհանյանը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված հարցերին՝լրացուցիչ հիմնավորելով քննարկվող թեման :