ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի նախաձեռնությամբ սույն թվականի մայիսի 15-ին «Կրթական ծրագրերի զարգացման և մշտադիտարկման» գործընթացի շրջանակներում երեք ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի համար իրականացվեց մեթոդական վերապատրաստում: Վերապատրաստման դասընթացը վարեցին ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը և կենտրոնի մասնագետ Մարիամ Ջիլավյանը:
Վերապատրաստմանը ներկա էին նաև ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, պրոռեկտոր Իրինա Բաբայանը և երեք ամբիոնների վարիչներն ու որակի ապահովման ամբիոնային գործակալները:
Որակի ապահովման կենտրոնը վերջին ամիսներին յուրաքանչյուր ամբիոնի համար պատրաստում էր զեկույց՝ առարկայական ծրագրերի վերանայման ընթացքի վերաբերյալ: Զեկույցների հիման վրա՝ հանդիպման ընթացքում ներկայացվեց ծրագրերի վերանայման գործընթացում բացահայտված հիմնական ձեռքբերումներն ու բացթողումները:
Մասնակիցների կողմից բարձրացվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր, ծավալվեց ակտիվ քննարկում: Հանդիպման ավարտին որոշում կայացվեց բացահայտված թերությունների հիման վրա վերանայել ծրագրերը և վերջնական տարբերակով ներկայացնել Որակի ապահովման կենտրոն՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը: