ԵՎՐԱՍԻԱ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ-ՎԱՐԺԱՐԱՆ
Եվրասիա ավագ դպրոց-վարժարանը իրականացնում է հանրակրթական ծրագրի վերջին գործառույթները, որտեղ աշակերտը նպատակայնորեն խորացնում և հարստացնում է իր գիտելիքները` նախապատրաստվելով բարձրագույն մասնագիտական ուսուցման:Եվրասիա վարժարանի առանձնահատկությունները
Ուսուցումը ընթանում է յուրաքանչյուր աշակերտի համար մշակված անհատական ուսումնական պլանով (ուսուցման յուրահատուկ հետագծով), որը կազմվում է վարժարանի պետական ուսումնական պլանի հիման վրա` հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի անհատական ուսումնական հետագիծը: Աշակերտի և նրա ծնողի ցանկությամբ ցանկացած առարկա ուսուցանվում է խորացված (բովանդակային` համապատասխան ժամաքանակի ապահովմամբ): Այս ծրագրով ուսուցումը հնարավոր է դարձնում խուսափել մասնավոր (կրկնուսույցի մոտ) լրացուցիչ պարապմունքներից և հաջողությամբ հանձնել միասնական ընդունելության քննությունները:
Վարժարանում ընթացող նախամասնագիտական ուսուցումից բացի աշակերտները մասնակցում են իրենց հեռանկարային մասնագիտական ուսուցմանը համապատասխան` բիզնեսի, ձեռնարկատիրական գործունեության, ինտերնետ մարքեթինգի, դիվանագիտության, օտար լեզուների, ծրագրավորման ծրագրերին:
Ուսուցումը վարժարանում ժամանակակից մեթոդներով կազմակերպելու նպատակով բոլոր աշակերտները մասնակցում են «Եվրասիա» ամառային դպրոցի` հանրապետությունում եզակի «Քայլ առաջ» ծրագրին, որը նպաստում է նրանց մոտ ուսուցման մոտիվացման, նոր հմտությունների զարգացման ու առաջադիմության բարձրացմանը:
Գործող ծրագիրը համապատասխանում է միջազգային բակալավրիատի ծրագրին ներկայացվող պահանջներին, և շրջանավարտը կարող է մասնակցել եվրոպական համալսարանների ընդունելության մրցույթին:
Ուսուցումը կազմակերպվում է կրթադաստիարակչական համագործակցային միջավայրում`
- զուգակցելով անհատական և թիմային աշխատանքը,
- խրախուսելով նորարարությունը,
- զարգացնելով հետազոտական հմտությունները, աշխատասիրությունը,
- վերլուծական և ստեղծագործական մտածելակերպը,
- խթանելով առաջնորդությունը և մոտիվացիան,
- զարգացնելով նպատակասլացությունն ու լավագույն արդյունքի հասնելու ձգտումը:
Պաշտոնական կայքէջ՝ http://www.college.eiu.am/