Դեկտեմբերի 04 2017
IMG 0303 2

Վարպետության դաս-վերապատրաստում «Օտար լեզուների դասավանդման ինտերակտիվ մեթոդները» թեմայով

IMG 0286 1Ս․թ․ դեկտեմբերի 4-ին Եվրասիա միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հերթական վարպետության դաս-վերապատրաստումը «Օտար լեզուների դասավանդման ինտերակտիվ մեթոդները» թեմայով, որին մասնակցում էին ԵՄՀ ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, հետաքրքրված անձիք: Հանդիպումը վարում էր «Էյ փլաս  սքիլզ»-ի հիմնադիր , EFL և TEFL մասնագետ, ԵՄՀ նախապատրաստական բաժնի անգլերենի դասախոս  Արմինէ Փանոսեանը: Թեմայի շրջանակներում  բանախոսը նախ խոսեց հաղորդակցման մոտեցման հիմնական նպատակներից, այնուհետև անդրադարձավ դասախոսի օգնականի դերին՝ որպես դասապրոցեսի անմիջական կազմակերպչի, ներկայացրեց ենթախմբային աշխատանքներում հաղորդակցման և փոխազդեցության մոտեցումները՝ շեշտը դնելով հատկապես մոտիվացիայի և միմյանց հետ բանակցելու կարողության վրա:

Ավարտին Ա. Փանոսեանը առաջարկեց ներկայացնել  ուսուցման տարբեր իրավիճակներ և առաջադրել դրանց լուծումները :

Ակտիվ հանդիպման ժամանակ մասնակիցները բանախոսին ուղղեցին մի շարք պարզաբանող հարցեր, որոնց շրջանակներում ծավալվեց ակտիվ քննարկում: