Նոյեմբերի 21 2017
IMG 9799

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ «ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ» թեմայով

IMG 9802 e1511438927991

 

2017 թվականի նոյեմբերի 21-ին համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկան հերթական անգամ կազմակերպել և անցկացրել է վարպետության դաս, որը վարեց ԵՄՀ շրջանավարտ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արկադի Հովհաննիսյանը:

Վարպետության դասի մասնակից ուսանողներին ներկայացվեցին վարչական ակտի անվավերության հիմքերը, բացատրվեցին գործնականում հաճախակի հանդիպող անվավերության հիմքերը, բերվեցին գործնական օրինակներ: Մանրամասն քննարկվեց վարչական լսումները և դրանց չանցկացնելու հետևանքները, այնուհետև անցում կատարվեց վարչական ակտի հասցեատերերի կողմից իրականացվող գործողություններին` իրենց լսված լինելու իրավունքի խախտման դեպքերին:

Ուսանողների կողմից հնչեցվեցին բազմապիսի հետաքրքրաշարժ հարցեր, որոնց մասնագետը անդրադարձ կատարեց և տվեց բովանդակալից  պատասխաններ: