2018 թվականի մարտի 14-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկան կազմակերպեց և անցկացրեց վարպետության դաս, որը վարում էր ԵՄՀ համագործակից «Իրավաբանական Խորհրդատվական Խումբ» ՍՊԸ-ի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Սեդրակյանը:
Գործնական հմտությունների զարգացման կարևորությունից ելնելով՝ Վ. Սեդրակյանը ներկայացրեց տարբեր տեղեկատվական աղբյուրներից տեղեկատվություն գտնելու և վերլուծելու կարողունակության կարևորությունը, ընդգծեց դերը իրավագիտության մեջ և առհասարակ:
Բանախոսը մանրամասն ներկայացրեց և բացատրեց այն տեղեկատվական գործիքները, որոնք արդի են և կիրառելի իրավագիտության մեջ՝ շեշտադրելով յուրաքանչյուր գործիքի առավելությունները, կիրառման առանձնահատկությունները, որոշների դեպքում՝ նաև օգտագործման ընթացքում առաջ եկող խնդիրները:
Գործնականում արդի հմտությունների փոխանցումից բացի Վ. Սեդրակյանը ուսանողներին հորդորեց հետևել բազմապիսի նորանոր տեղեկատվական գործիքների ստեղծման ընթացքին և կիրառել դրանք գործնականում: