Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնի նախաձեռնությամբ 2016թ. դեկտեմբերի 7-ին անցկացվեց վարպետության դաս՝ «Կազմակերպությունների ֆինանսական միջոցների շրջանառության և ներդրումների արդյունավետության ցուցանիշները» թեմայով: Դասը վարեց «Ինեկոբանկ» ՓԲԸ –ի Գործառնական բաժնի տնօրեն Ալիկ Ստեփանյանը:
Ա. Ստեփանյանը դասընթացի սկզբում հարցադրումների միջոցով փորձեց վերհանել ուսանողների գիտելիքները ֆինանսական մենեջմենթի վերաբերյալ, այնուհետև անդրադարձավ կազմակերպություններում ֆինանսական մենեջերի դերին և հիմնական գործառույթներին: Բանախոսը անդրադարձավ կազմակերպությունների ֆինանսական միջոցների շրջանառությանը և լուսապատկերի միջոցով ներկայացրեց ներդրումների արդյունավետության ցուցանիշները:
Դասընթացը բավականին արդյունավետ բնույթ ուներ, ինչը փաստեց ուսանողների ներգրավվածությունը և ակտիվ հարցադրումները: Ուսանողների կողմից հնչեցված հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ներդրումների արդյունավետությանը, Ալիկ Ստեփանյանը տվեց սպառիչ և բովանդակալի պատասխաններ:
Փաստենք, որ դասն անցկացվում էր ինտերակտիվ մեթոդով` պրակտիկ օրինակների հիման վրա:
Հավելենք, որ սեմինարին մասնակցում էին Կառավարման և ՏՏ ամբիոնի ուսանողներ, մագիստրանտներ և դասախոսներ